ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում կահավորման և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում

12.06.2021 13:06
3598

ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, կահավորման և ինժեներական  ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, խնդիր է դրված մինչև աշուն ավարտել ենթակառուցվածքների կառուցումը և լուծել զորքի կենսագործունեության ապահովման հետ կապված խնդիրները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը, ով ներկայացնում էր Սոթք հանքավայրի մոտ գտնվող նոր մատական դիրքերից մեկը, որը գտնվում է ՀՀ պետական սահմանի վրա՝ ադրբեջանական զինված ուժերից 15-20 մետր հեռավորության վրա։

«Հիմնականում կառուցվում են կացարաններ, ճանապարհներ, խրամատներ, խրամուղիներ, կրակակետեր։ Ընդհանրապես, «պաշտպանական կառույցների կահավորման աշխատանքների ավարտ» հասկացություն զինված ուժերում չկա, միշտ բնագիծը կահավորվում է և ինժեներական աշխատանքները ինտենսիվ ընթանում են»,- նշեց Պետրոսյանը։

2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի խոսքով՝  այս դիրքում զինծառայողները իրականացնում են պետական սահմանի պահպանություն։

«Մարտական դիրքում այս պահին պաշտպանական խնդիրներ չենք իրականացնում, քանի որ հակառակորդի կողմից որևէ սադրանք այս պահին այս հատվածում չկա և չի էլ եղել»,- նշեց Պետրոսյանն՝ ընդգծելով, որ ինչպես այս, այնպես էլ պաշտպանության գոտու մյուս մարտական դիրքերում զինծառայողների համար բոլոր անհրաժեշտ միջոցները ապահոված են։

Գնդապետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Սոթքի հանքավայրի հատվածում հակառակորդի կողմից որևէ շարժ չի նկատվել և որևէ խախտումներ չեն արձանագրվել։ Ըստ Պետրոսյանի՝ հիմնական խնդիրը եղել է Ներքին և Վերին Շորժայի մոտ գտնվող հատվածներում, այդ հարցի շուրջ հակառակորդի հետ բանակցություններ են ընթանում։

«Զինծառայողները ադրբեջանցիների հետ որևէ շփում չեն ունենում, միայն հրամանատարական կազմն է կապվում նրանց հետ, եթե հանձնարարական են ստանում ինչ-որ հարցերի շուրջ բանակցել։ Այսինքն՝ միայն լինում են զորամիավորման և բրիգադայի հրամանատարի մակարդակի շփումներ»,- հավելեց Պետրոսյանը։

Գնդապետը հավաստիացրեց՝ ընդհանուր զինծառայողների մարտական ոգին շատ բարձր է, հարկ եղած դեպքում շատ հուժկու հարված են տալու հակառակորդին։

«Դուք գիտեք, որ 2-րդ բանակային կորպուսը 44-օրյա պատերազմի ընթացքում իր մարտական խնդիրը լիարժեք կատարել է՝ մինիմալ կորուստներով, մաքսիմալ խնդիրներ կատարել։ Զորամիավորումը տվել է շատ քիչ զոհեր, շատ քիչ վիրավորներ, բայց ամբողջ Քարվաճառի բնագիծը պաշտպանել»,- ընդգծեց Պետրոսյանը։

Ներկայացնելով մարտական դիրքում զինծառայողների կենսապայմանները, 2-րդ բանակային կորպուսի թիկունքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Շիրազ Խաչատրյանն ասաց, որ ցուրտ եղանակի ժամանակ կացարաններում զինծառայողները միացնում են էլեկտրական տաքացուցիչ, իսկ ձմռանը օգտագործում են վառարան։

«Վառելափայտը ու քարածուխը կա, տաքացման հետ կապված խնդիր չունենք»,- ավելացրեց Խաչատրյանը։

Ժամկետային զինծառայող Հրաչ Ավետիսյանը, ով այս պահին իրականացնում է մարտական հերթապահություն, նշեց, որ հակառակորդի կողմից որևէ խախտում չի նկատել արձանագրվել ամեն ինչ հանգիստ է։

«Մեկ-մեկ տեսնում ենք ադրբեջանցի զինծառայողների, բայց որևէ շփում իրենց հետ չենք ունենում»,- ասաց Ավետիսյանը։

Ժամկետային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Դավթյանը ընդգծեց, որ մարտական դիրքում բոլոր հարմարությունները կան։ Դավթյանը մասնակցել է Քարվաճառի պաշտպանական մարտերին և այժմ մարտական հերթապահություն է իրականացնում Սոթքի հանքավայրի մոտ գտնվող մարտական դիրքում։

 «Քարվաճառի դիրքերում ամեն ինչ կառուցել էինք, կահավորել, սակայն ամեն ինչ թողեցինք, եկանք։ Այստեղ զրոյից սկսել ենք նորից կառուցել։  Բոլոր դժվարությունները հաղթահարելի են, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Դավթյանը։

Կարեն Խաչատրյան

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47