ՀՀ ՊՆ-ն պարգևատրել է ռուս զինծառայողներին COVID-19-ի կանխարգելման և թեստավորման մեծ աշխատանքի համար

28.08.2020 16:01
1164

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈՒ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը խրախուսվել են «Մարշալ Բաղրամյան», իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը՝ «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալներով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարության վարչական համալիրում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Դավիթ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ նաև ՌԴ ԶՈՒ զինծառայողների եռանդի, քրտնաջան աշխատանքի և մասնագիտական բարձր որակների շնորհիվ է հաջողվել պատվով հաղթահարել համավարակի ծանր պահը։ Դավիթ Տոնոյանը ռուս մասնագետներին մաղթել է անձնական և մասնագիտական հաջողություններ։

Պարգևների արժանացած մասնագետները շնորհակալություն են հայտնել իրենց ծառայությունը բարձր գնահատելու և արժևորելու համար:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22