Արա Բաբլոյանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և պլենար նիստերը մոտ ապագայում Հայաստանում անցկացնելու հույս է հայտնել

30.10.2018 14:34
1160

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ինչպես նաև պլենար նիստերը մոտ ապագայում կանցկացվեն Հայաստանում: ՀՀ ԱԺ նախագահն այս մասին ասել է Մոսկվայում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում: ՀՀ ԱԺ նախագահը միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և պլենար նիստերի անցկացման վայրը Երևանից տեղափոխելու կապակցությամբ:

«Ցանկանում եմ ափսոսանք հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պլենար նիստի վայրը Երևանից տեղափոխելու կապակցությամբ: Այո, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել խորհրդարանի արձակմանը, և որպես հետևանք՝ արտահերթ ընտրությունների:

Սակայն, չնայած այդ ամենին՝ մենք պատրաստ էինք կատարել մեր պարտականությունները և ընդունել մեզ մոտ նախատեսված միջոցառումները: Դրա հետ մեկտեղ, մենք հարգանքով ենք վերաբերվում երևանյան նիստի հետաձգման կոնսենսուսային որոշմանը: Հույս ունեմ, որ մոտ ապագայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և պլենար նիստերը կանցկացվեն Հայաստանում»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

Արա Բաբլոյանը նաև հավաստիացրել է, որ Հայաստանում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվելու, քանի որ հասարակության շրջանում կոնսենսուս կա ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում:

ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահի ելույթին, նշել է, որ կքննարկեն նիստերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը, եթե  Հայաստանի նոր խորհրդարանից նման հայտ լինի:

 Նյութի աղբյուրը՝ armenpress.am

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17

Այսօր կկայանա Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը․ ArmLur.am

26.10.2026 11:59