Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է պաշտպանության նախարարությունում նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր։
Ինչպես տեղեկանում է ՀՀ նախագահի կայքում հրապարակված հրամանագրերից՝ Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, Նորայր Մկրտչյանը նշանակվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։