ԼԵՈՆԻԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «Հակառակորդին պիտի ցույց տալ, որ ոչ միայն բանակն է ամուր, այլեւ թիկունքը»

06.06.2014 13:57
3995

Այսօր, երբ տարածաշրջանում  լիակատար խաղաղություն չի հաստատվել, խաղաղ բնակչության պաշտպանության հիմնախնդիրը չի կորցնելու երբեք իր այժմեականությունը: Եթե «Խաղաղություն ես ցանկանում, պատրաստվիր պատերազմի» ձեւակերպումը եւս իր թարմությունը չի կորցնելու: Եթե հակառակորդը (Աստված մի արասցե) կրկին հարձակման փորձ անի, կկարողանա՞նք պաշտպանել ինքներս մեզ: Օրախնդիր այս հարցերի պատասխանը պիտի տային Կապանում մայիսի 10-ից մեկնարկած զորահավաքային զորավարժությունները, որ ավարտվեց օրերս:

Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը «Սյունյաց երկրի» հետ եւս զրույցը սկսել է այն ճշմարտության հաստատումով, որ ելնելով հանրապետության աշխարհաքաղաքական դիրքից, ազգային յուրահատկություններից, անցյալում ունեցած դառը կորուստներից` մարտունակ բանակ եւ ամուր թիկունք ունենալն առավել կարեւոր է: ««Ինչո՞ւ ես եւ ոչ ուրիշ մեկը» արատավոր մտայնության պատճառով դժվարությամբ ենք կարողացել կազմակերպել մեր ինքնապաշտպանությունը», - խորհրդածում է Լեոնիդ Գրիգորյանը եւ ավելացնում, որ նույնը վերաբերում էր նաեւ զորավարժություններին, ինչին ոչ բոլորն էին պատասխանատվությամբ մոտենում:

Ինչ վերաբերում է այս անգամվա զորավարժությանը, ինչպես մեր զրուցակիցը փաստեց. «Նման լայնամասշտաբ զորավարժություն երբեւէ չի իրականացվել, ամենակարեւորը ճշտեցինք, թե որ ծառայությունը որ տեղում եւ որ ժամանակահատվածում է թերանում, եւ ինչ պետք է անել իրավիճակը շտկելու համար: Վերջերս հաճախակի են հնչում մտքեր, թե մարդիկ հեռացել են հանրապետությունից, իսկ այստեղ գտնվողներից ոմանք պատրաստ չեն պաշտպանելու մեր սահմանները եւ այլն, եւ այլն: Թերահավատներին շտապեմ հավաստիացնել, որ դա բնավ էլ այդպես չէ: Ում զինվորական մասնագիտությունը, տարիքը, առողջական վիճակը հնարավորություն էին ընձեռել, ընդգրկել էինք զորավարժությունների մեջ, եւ նրանք հուսախաբ չեն արել»:

Մինչ այժմ զորավարժությունները հիմնականում անցկացնում էին զինկոմիսարիատները, իսկ պատասխանատուն լինում էր զինվորական կոմիսարը, բայց այս անգամ յուրաքանչյուր պաշտոնյայի վրա, օրենքով սահմանված կարգով, դրված էր մի որեւէ պարտականություն, իսկ իրականացված նախապատրաստական աշխատանքների շնորհիվ  նախատեսված ժամին կարողացան զորամասերը համալրել թե մարդկային ռեսուրսներով, թե տեխնիկական միջոցներով, զորավարժություններից հետո  Սյունիքի մարզպետի մասնակցությամբ  քննարկվել են արդյունքները, իսկ կարեւոր այդ կամպանիայից հետո իրենք ձեռնամուխ են եղել արձանագրված թերությունները շտկելուն: Բացի դրանից, զորահավաքի ընթացքը վերահսկվում էր մարզային իշխանության կողմից,  եւ ի հայտ եկած որոշ խնդիրների տեղում լուծում էր տրվում: Ամենակարեւորը զինապարտներին անհրաժեշտ հոգեբանական պատրաստվածության հասցնելն էր եւ նրանց մեջ այն համոզմունքն ամրակայելը, որ անհրաժեշտ պահին պետք է ամեն ինչ մի կողմ դնել եւ մասնակցել պետության պաշտպանության գործին: «Թող այն տպավորությունը չստեղծվի, որ բոլորը մի մարդու նման` պատրաստակամ, եկան ու ասացին` մենք ներկայացել ենք, բայց զգացվում է, որ շատերն այն մոտեցումն ունեն, որ իր եւ իր ընտանիքի անվտանգությունը նախ ինքը պիտի պաշտպանի», - ասում է զինկոմը:

Այս անգամվա արդյունքները համեմատելով նախորդ զորավարժությունների ցուցանիշների հետ` Լ.Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Կապանի եւ Քաջարանի քաղաքապետերին, քաղաքապետարանի աշխատակիցներին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը, «Գազպրոմ-Արմենիա» Սյունիքի գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղին, «Հայաստանի էլեկտրացանցեր» Տաթեւ մասնաճյուղին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին, մյուս կազմակերպություններին՝ զորավարժությունների կայացմանը նպաստելու համար: «Ովքեր մեզ հետ կարողացել են ներդաշնակորեն աշխատել», - այսպես ձեւակերպեց միտքը զինկոմը: Մնում է ավելացնել, որ նախքան զորավարժությունը Կապանի մշակույթի կենտրոնում  խորհրդակցություն էր անցկացվել  համայնքների ղեկավարների, համատիրությունների նախագահների, շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ, որի ընթացքում ճշտվել էր յուրաքանչյուրի անելիքը:

Զինկոմիսարիատների վրա է դրված նաեւ ռազմական ուսումնարանները կադրերով ապահովելու խնդիրը: Պատեհ առիթը բաց չթողեցինք զինկոմից հետաքրքրվելու, թե արդյոք պատանիները պատրաստակամություն հայտնո՞ւմ են սովորելու ռազմական ուսումնարաններում, դառնալու կադրային սպաներ: Լեոնիդ Գրիգորյանի փոխանցմամբ` ռազմական մասնագիտություն ստանալ ցանկացողների թիվն այս տարում փոքր-ինչ աճել է, բայց նրանց մեջ կային այնպիսիք, ովքեր առողջական ինչ-ինչ խնդիրներ ունեին, ինչը խոչընդոտել է զինվորական դառնալու նրանց մտադրությանը: Տխուր իրողություն է` երիտասարդների մի մասը բավարար ֆիզիկական պատրաստություն չունի: Սա, ցավոք, վերաբերում է նաեւ նրանց, ովքեր սահմանադրական պարտքը պիտի կատարեն հանրապետության զինված ուժերում:

Հունիսի 10-ից մեկնարկում է հայոց ազգային բանակի գարնանային թարմացման գործընթացը: Այս պահին զինկոմիսարիատում վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարվում նորակոչիկների առաջին  խումբն ուղարկելու հանրապետական հավաքակայան: Զրույցի ավարտին զինկոմը զինակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց, նրանց ծնողներին` համբերություն: Նաեւ համոզմունք հայտնեց, որ գարնանային այս զորակոչը եւս զինկոմիսարիատը հաջողությամբ կանցկացնի` կատարելով պլանային առաջադրանքը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24