Լույսի, ուրախության և հույսի նկարիչը. փետրվարի 29-ը Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

29.02.2020 11:41
1198

Հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակի կապակցությամբ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը, լույս է տեսել «Հուշեր Սարյանի մասին» գիրքը։ Կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը սկսել է «Հեքիաթ. Սարյան» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սաֆարյանը նշեց, որ օրերս Բեռլինի կինոփառատոնի կինոշուկայում ներկայացրել է Սարյանի մասին պատմող ֆիլմի նախագիծը: «Ավաղ, մեր հայրենիքից դուրս քչերը գիտեն Սարյանին: Ֆիլմի նպատակներից մեկն այն է, որ աշխարհը ճանաչի մեծ նկարչին: Սարյանի արվեստը շատ տարբերվող է: Ֆրանսիացի պոետ և արձակագիր Լուի Արագոնն ասել է. «Ժամանակը Սարյանին կդնի մեր Սեզանի, Մատիսի կողքին, միգուցե, նրանցից էլ վեր, քանի որ Սարյանը լույսի, ուրախության, հույսի նկարիչ է»:  Բայց, եթե մենք ոչինչ չանենք, ժամանակն ի՛նչ կարող է անել»,-շեշտեց Սաֆարյանը:

Նրա խոսքով`անգամ այն մարդիկ, որոնք ոչ մի պատկերացում չեն ունեցել Սարյանի մասին, տեսնելով նրա կտավներից մեկ-երկուսը, գերվում են նրանով։ «Ցնցող են Սարյանի գործերը, վարակիչ։ Կախարդական է Սարյանի արվեստի ազդեցությունը։ Հետաքրքիր է, որ Սարյանի գործերը տեսնելուց հետո, ինձ հետ նրա արվեստից էին սկսում խոցել նույնիսկ կինոյի այն ոլորտի գործիչները, որոնց գործն առնչված է թվերի, ֆինանսների հետ»,-պատմում է Սաֆարյանը:

Ռեժիսորի համոզմամբ` Սարյանը մեծ է, և մենք չպետք է միայն փետրվարի 29-ին հիշենք նրան: 140-ամյակն առիթ է, որ սկսենք մի ամբողջ տարի Սարյան ներկայացնել աշխարհին, տասնամյակն էլ օգտագործենք 150-ամյակին պատրաստվելու համար:

Նա հիշեց, որ վառ տպավորվել են իր հոր խոսքերը, երբ նա, վերադառնալով Սարյանի ութսունամյակին նվիրված երեկոյից, ասել է. «Սարյանն իսկապես չորս տարին մեկ է մի տարով մեծանում. նշում էինք ութսունամյակը, բայց նա քսան տարեկանի եռանդ ուներ»:

Վերադառնալով «Հեքիաթ.Սարյան» ֆիլմին` Սաֆարյանը նշեց, որ Հայաստանում այն ստացել է արտադրական փուլի պետական աջակցություն: «Բեռլինի կինոշուկայում էի, քանի որ այդ լայնածավալ նախագիծը հնարավոր է իրականացնել միայն համատեղ արտադրությամբ: Այժմ բյուջեի համալրման փուլում ենք: Որոշ փորձնական նկարահանումներ են արվել, գտել եմ Սարյանին փոքր տարիքում մարմնավորող դերակատարին: Դա կարևոր շրջան է լինելու ֆիլմում: Սարյանը հանճարեղ երեխա է եղել,  երիտասարդ՝ եղել է հանճարեղ, ծերունի Սարյանը եղել է իմաստուն և հանճարեղ»,- եզրափակեց Դավիթ Սաֆարյանը:

Անժելա Համբարձումյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40