ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է մահացած զինծառայողների հարազատներին

26.11.2018 10:57
1184

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ հանդիպել է մահացած զինծառայողների հարազատների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կառավարության ղեկավարը լսել է զինծառայողների հարազատների բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները՝ քրեական գործերի քննության և դատավարության ընթացքի վերաբերյալ:

Վարչապետի առաջարկությամբ հանդիպումը շարունակվել է Քննչական կոմիտեում, որտեղ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և ՔԿ կոլեգիայի անդամների մասնակցությամբ շուրջ 6 ժամ տևած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են զինծառայողների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, նախնական քննության արդյունքները:

Մահացած զինծառայողների հարազատներից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռվել ներկայացնել իրենց մտահոգություններն ու նկատառումները՝ ինչպես դեպքի, այնպես էլ՝ քրեական գործով քննության ընթացքի վերաբերյալ։

ՀՀ ՔԿ նախագահի կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ բարձրացված հարցերի շուրջ։ Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ զինվորական ծառայության ընթացքում արձանագրված հանցավոր դրսևորումները՝ հատկապես մահվան դեպքերը, գտնվում են մշտական ուշադրության կենտրոնում։

«Յուրաքանչյուր զինվորի մահ ողբերգություն է, և ուզում եմ հավատացած լինեք, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշել է Հ.Գրիգորյանը։

Նա հարազատներին տեղեկացրել է, որ մահվան դեպքերով անմիջապես առաջ են քաշվում մի շարք վարկածներ, որոնց թվում են սպանությունը, ինքնասպանությունը, դժբախտ պատահարը, անդամախեղումը, մարտական հերթապահության կանոնները, զենքի հետ վարվելու կանոնները խախտելը և դրանց ենթավարկածները, որոնց ուղղությամբ քննություն է տարվում միաժամանակ։

«Քննություն է տարվում հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ անկախ նրանից, թե նախնական տվյալների հիման վրա ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը, չունենք նման որևէ կաշկանդվածություն։ Եվ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ անձանց գործողություններին տրվում է իրավական գնահատական, վեր հանվում նպաստող պայմաններն ու պատճառները»,- ասել է ՔԿ նախագահը։

Հ.Գրիգորյանն առաջարկել է մահացած զինծառայողների հարազատներին համագործակցել քննիչների հետ ու իրենց հայտնի դարձած տվյալների մասին անմիջապես հայտնել, ինչը կօգնի քննության բազմակողմանիությանը, ինչպես նաև՝ մասնակցել քննչական փորձարարություններին, փորձաքննությունների կատարմանը և տեղում իրենց հուզող արցադրումներն ուղղել նաև փորձագետներին։

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունը և պարունակում է մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալներ՝ ՀՀ ՔԿ նախագահն առաջարկել է քննարկումները առանձին հանդիպումների ձևաչափով, ինչը ողջունվեց հարազատների կողմից, և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։

Տուժող կողմի ցանկության դեպքում, գործող օրենսդրության շրջանակներում, քննարկումներ տեղի կունենան նաև Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիտորինգի խմբի աշխատանքների շրջանակում:

armenpress.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40