Ռուսական «Մաշան և արջը» («Маша и Медведь») մուլտիպլիկացիոն սերիալի «Մաշա պլյուս շիլա» («Маша плюс каша») վերնագրով էպիզոդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես YouTube-ում ամենադիտված մուլտիպլիկացիոն հոլովակ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հոլովակն ավելի քան 3,4 մլրդ դիտում ունի: Նշվում է, որ դա միակ անիմացիոն ֆիլմն է, որը հայտնվել է YouTube-ի ամենադիտված տեսանյութերի հնգյակում: Ներկայում մուլտսերիալի բոլոր էպիզոդները միասին 42 մլրդ դիտում ունեն:
«Մաշան և արջը» մուլտիպլիկացիոն սերիալն էկրան է բարձրացել 2009թ.-ին, և 10 տարվա ընթացքում այն թարգմանվել է 36 լեզվով՝ հեռարձակվելով ավելի քան 100 երկրում:
tert.am