ՀՀ ՌՈ–ում 2023–ին մեծ քանակի ռազմամթերք է հանձնվել, այդ թվում` 63 ինքնաձիգ, 1 ֆագոտ կայան

26.12.2023 14:12
768

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանից վստահեցնում են, որ այս միջոցառումները հնարավոր են դարձել բնակչության շրջանում իրենց իրականացրած բացատրական աշխատանքների և օպերատիվ միջոցառումների շնորհիվ։

2023 թ. ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ և ռազմամթերք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այս միջոցառումները հնարավոր են դարձել բնակչության շրջանում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների և օպերատիվ միջոցառումների շնորհիվ։

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել զենք–զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և դրանք հայտնաբերելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորում են իրենց մոտ ապօրինի պահվող զենք–զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40