ՀՀ Սահմանադրության տեքստը ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի որևէ դրույթ չի պարունակում. վարչապետ

13.11.2024 18:28
588

Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է ԼՂ-ի մասին: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու Բաքվի ակնկալիքների վերաբերյալ հարցին: 

«Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի չի պարունակվում: Պետք է հիշել նաև, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի ըստ ընդունող սուբյեկտների հստակ աստիճանակարգային տարբերություն. այսինքն՝ եթե Անկախության հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի՝ որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահմանադրությունն ընդունվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից: Սա առաջին փաստարկը:

2. Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին: Սահմանադրական ակտը իր հերթին հղում է անում 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին: Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագիրն իր հերթին արձանագրում է՝ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը: 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, եթե ընդհանուր առմամբ վերցնենք՝ Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով՝ այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ ՀՀ-ի: ՀՀ-ն, սակայն, Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով: Նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել»,- նշեց վարչապետը:

«Ի՞նչ է բխում սրանից, որը ես ուզում եմ հաջորդ կետով ձևակերպել:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է վավերացվի խորհրդարանում:

Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել ՍԴ՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե ՍԴ-ն որոշի, ինչը սեպտեմբերի 26-ի որոշումից հետո, իհարկե, քիչ հավանական է, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, ՀՀ-ն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որովհետև մենք ընտրություն պետք է ունենանք: Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի ԱԺ-ում: Սրանից էլ բխում է հետևյալը, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով՝ խաղաղության պայմանագիրը խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ, ինչը տրամաբանորեն վերաբերում է նաև հայելային Ադրբեջանին: Սա է պատճառը, որ մենք Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում, և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

1lurer.am

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56