ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարի ազատազրկման

21.06.2023 18:36
861

Ապրիլի սկզբին Նախիջևանից Հայաստանի տարածքն ապօրինի հատած, Պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Դատավճիռը չի գոհացրել սպանված Հայրապետ Մելիքսեթյանի հարազատներին, նրանք պահանջում էին ցմահ ազատազրկում:

Ադրբեջանցի զինծառայողը, որը համածառայակցի հետ հատել էր պետական սահմանը, պահնորդի սպանությունից հետո հափշտակել էր տուժողի հեռախոսն ու տեսաուղերձ նկարել, հրապարակել սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, թե եկել են Հայաստան, հայերի արյուն են թափել: Ախունդովին հայտնաբերել էին քաղաքացիները, երբ նա փորձել էր ոտքով հասնել Իրանի սահման: Նրա հետ սահմանը հատած մյուս զինծառայողը՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման:

Կարեն Ալավերդյան (Տուժողների ներկայացուցիչ) - Ընտանիքը ակնկալում էր արդար դատաքննություն և արդարացի համարժեք պատիժ, որը նրանց պատկերացմամբ ցմահ ազատազրկում է, քանի որ ինչպես շեշտադրեցի մեսագրվում է 7 հոդվածներ, որոնցից մեկը սպանություն երեք ծանրացնող հանգամանքներում, որի համար նախատեսված է ազատազրկում մինչև 20 տարի և ցմահ:

20 տարի ազատազրկումը չի զրկի թշնամի պետության զինծառայողներին կրկին ապօրինի հատել պետական սահմանը և կրկին կատարել նման վայրենաբոր գործողություններ:

Հիշեցնենք, որ Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ կայացվել էր։  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել էր 11,5 տարվա ազատազրկման։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր էր ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով և ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանրորեն վտանգավոր արարքների համար:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40