ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

28.12.2018 10:24
1680

Սիրելի՛ սյունեցիներ 

Ջերմորեն շնորհավորում եմ  Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: 

Ամենքիս համար ամենաբարի, լուսավոր ու ընտանեկան ջերմություն բերող տոնն է Նոր տարին, իսկ նրա մուտքն ավետող ղողանջների  հրաշքին սպասում ենք բոլորս՝ անկախ տարիքից: Չէ՞ որ այս տոնի հետ են կապվում մեր նոր նպատակներն ու իղձերը եւ դրանք իրականություն դարձնելու հույսերը, որոնց իրավունքը վաստակում ենք սեփական համառ աշխատանքով:  

2019 թվականին բոլորիդ մաղթում եմ բազում հաջողություններ, առողջություն, բարեկեցություն, hայոց սահմաններին՝ խաղաղություն: 

Տարին ճանապարհելու եւ նորին սպասելու սահմանագծին, ամփոփելով 2018-ը, պետք է նշենք, որ այն բեկումնային էր ու հիշարժան, ինչպես ողջ հանրապետության, այնպես էլ Սյունիքի մարզի համար: Մի քանի ամսվա ընթացքում անցանք  քաղաքական տարբեր շրջափուլերով, վառեցինք  նոր Հայաստան կառուցելու լույսը, օրինական ու ազատ ընտրություններով հիմք դրեցինք նոր պետականաշինության, որը պետք է իրագործենք գալիք 2019-ին եւ հաջորդ տարիներին:

Ուստի առջեւում առավել պատասխանատու եւ կարեւոր անելիքներն են, որոնցում ամենքս պետք է ներդնենք մեր ջանքն ու եռանդը՝ հանուն առավել կայուն, ապահով ու զարգացման անշրջելի ընթացք ունեցող Հայաստանի: 

Իսկ այդ ամենում Սյունիքն ունի պատմականորեն քանիցս ապացուցված իր անառարկելի  դերը, ներդրումն ու առաքելությունը, որը պետք է  շարունակենք մենք՝ նոր իրողություններում ձեւավորված թիմով, որն ավելի վստահորեն է նայում ապագային եւ ունի փոփոխություններ կատարելու, երկիրը շենացնելու կամք: 

Թո՛ղ գալիք տարվա յուրաքանչյուր օրն իր հետ բերի նոր հնարավորություններ, որ կարողանանք միավորել մեր բոլոր ուժերը` ի նպաստ Սյունիքի ներկա մարտահրավերների դիմակայման, խնդիրների լուծման, սյունեցիների հոգսերի թեթեւացման: 

Սիրելի՛ հայրենակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորելով ձեր Ամանորը՝ մաղթում եմ, որ հին տարին իր հետ տանի բոլոր դժվարություններն ու հոգսերը, իսկ Նոր տարում  իրականություն դառնան յուրաքանչյուրիդ հույսերն ու սպասումները: 

Թո՛ղ միշտ բոլորիդ կողքին լինեն հարազատներն ու բարեկամները,հավատարիմ ընկերները: 

Թո՛ղ բոլորիդ օջախներում տիրի խինդն ու երջանկությունը: 

Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:



 

 

 

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32