Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել քննչական մարմնից քրեական գործի նյութերին ծանոթանալու համար

18.02.2019 14:48
1174

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել քննչական մարմնից քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Այս մասին նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների թիմի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք գործը դատարան ուղարկվել է:

«Գործը 76 հատորից է կազմված։ Փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել քննչական մարմնից՝ գործի նյութերին ծանոթանալու համար»,-ասաց Էլեն Առաքելյանը:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ քննվող 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է:

Ըստ տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Սեյրան Օհանյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Յուրի Խաչատուրովը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Նախաքննության ավարտի մասին հայտնել են դատավարության մասնակիցներին, և վերջիններիս պարզաբանվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:          

armenpress.am

   

Սիսիան համայնքում ջրային ոլորտի զարգացման ու ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերը՝ քննարկման առարկա

24.11.2026 21:02

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

24.11.2026 20:53

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

24.11.2026 17:25

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

24.11.2026 17:02

ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան

24.11.2026 16:44

«Զանգեզուրի միջանցքը» կբացի նոր հնարավորություններ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար․ Էրդողան

24.11.2026 16:14

Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

24.11.2026 16:01

Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ

24.11.2026 15:45

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

24.11.2026 14:51

Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Ժաննա Անդրեասյան արարածն ապօրինաբար է Կարեն Լազարյանին ազատել աշխատանքից

24.11.2026 14:33

48 րոպեում հավանություն տվեցին չկարդացած Սահմանադրությանը․ Հայկ Մովսիսյան

24.11.2026 14:26

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով

24.11.2026 12:56