ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

09.12.2020 10:31
1284

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզում և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհի 27-ից 37-րդ կմ-ն ընկած հատվածում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով Վրաստանի կողմից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ՌԴ-ի կողմից բաց է դեկտեմբերի 8-ի ժամը 11։00-ից սկսած միայն թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար, փակ է բեռնատարների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40