ՀՀ-ում 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ծրագրում կներգրավի Իրանի աշխատուժը

20.08.2025 11:08
541

Հայաստանը և Իրանը ստորագրել են քաղաքաշինության ու շինարարության ոլորտներում գործակցության մասին հուշագիր` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը։

«ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փաստաթղթով նախանշվել են գործակցության հիմնական մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ Իրանից փորձագետների և աշխատուժի ներգրավում ՀՀ-ում իրականացվող 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ծրագրում, փորձի փոխանակում տարածական պլանավորման, գոտիավորման, տեխնիկական և ինժեներական այլ ծառայությունների ոլորտներում»,– ասված է հայտարարությունում։

Գերատեսչությունից հայտնել են, որ կողմերը գործակցելու են նաև շենքերի, շինությունների կառուցման ու շահագործման, էներգախնայողության նորարարական լուծումների ներդրման, ինժեներական ծառայությունների արտահանման, համատեղ հետազոտական ծրագրերի մշակման և իրականացման ուղղություններով։

Հուշագրի կարևոր նպատակներից է լինելու սեյսմիկ անվտանգության ու սեյսմակայուն շինարարության ոլորտներում գիտելիքի և փորձի փոխանակումը, քաղաքային պլանավորման թվայնացման ոլորտում երկու երկրների համապատասխան հաստատությունների համագործակցությունը։

Sputnik Արմենիա

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40