ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիական արտադրանքը պետք է օգտագործվի նաև մեր երկրում. Արմեն Սարգսյան

22.07.2019 11:14
1146

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վանաձորի կարկտապաշտպան ցանցերի և դրանց տեղադրման համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած «ՎԱԲԱ» ընկերություն։ Ինչպես տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, տնօրեն Արմեն Ղարաջյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին, կիրառվող տեխնոլոգիաներին ու արտադրանքին։ Նշվել է, որ գործարանը հագեցած է իտալական սարքավորումներով, օգտագործվում են իտալական բարձրակարգ հումք և տեխնոլոգիաներ։ Արտադրվող ցանցերը բերքը պաշտպանում են ոչ միայն կարկտից, այլև՝ թռչուններից, միջատներից, նաև ջերմաստիճանը պահպանելու հատկություն ունեն։ Ներկայացնելով արտադրության ծավալները, ընդլայնմանն ու արտահանմանն ուղղված ծրագրերը՝ ընկերության ներկայացուցիչները միաժամանակ նշել են, որ հայաստանյան շուկայում դեռևս արտադրանքի իրացման խնդիր, ինչպես նաև սուբսիդավորման կարիք ունեն։

Շրջայցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ գործարանի արտադրանքը պարզապես հակակարկտային ցանց չպետք է դիտել, այն բավականին համալիր պաշտպանական նշանակություն ունի այգիների համար։

«Սա ժամանակակից տեխնոլոգիա է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում։ Սրանք պաշտպանում են ոչ միայն կարկտից, այլև համապատասխան միկրոկլիմա են ձևավորում։ Ստեղծվել է ժամանակակից արտադրություն, որը կարող է նաև արտադրանքն արտահանել, բայց ափսոս է Հայաստանում արտադրված լավ արտադրանքը չօգտագործել մեր երկրում, մանավանդ հարավում՝ Արարատյան դաշտից սկսած, որտեղ այգիները պաշտպանության կարիք ունեն»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ պետք է խրախուսել մարդկանց օգտվել մեր իսկ երկրում արտադրված տեխնոլոգիական արտադրանքից, որն իսկապես օգտակար է լինելու հենց գյուղացիական տնտեսությունների համար։ Նա միաժամանակ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցություն ցուցաբերել ընկերությանը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40