ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատար   Բահրամ Թահերիի ելույթը Կապանում ԻԻՀ հյուպատոսության հիմնադրման 3-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ

17.10.2025 15:54
695

Հանուն բարեգութ և ողորմած Աստծո

Ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ընձեռվեց այցելել Սյունիքի մարզ և Կապան քաղաք: Մեծ պատիվ է ձեր գեղեցիկ քաղաքի ղեկավարության և բնակչության հետ ներկա գտնվել այս միջոցառմանը։

Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությանն արժանի աջակցություն  ցույց տալու և համագործակցության համար։ Անկասկած, այդ աջակցությունը շատ արդյունավետ դեր է խաղում երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհավորում եմ իմ հարգելի և եռանդուն գործընկեր՝ գլխավոր հյուպատոս պարոն Աբեդին Վարամինին և ներկայացուցչության գործընկերներին՝ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 3-րդ տարեդարձի կապակցությամբ։

Դուք գիտեք՝ Իրանի և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի քան երկու հազարամյա պատմական վաղեմություն ունեն։ Պատմությունը հստակորեն վկայում է, որ Իրանն ու Հայաստանը երբեք միմյանց համար անվտանգության սպառնալիք չեն եղել և չեն լինի։ Մենք միշտ ականատես ենք եղել Իրանի և Հայաստանի միջև բարիդրացիական  հարաբերություններով օժտված համակեցությանը։ Ընդհանուր պատմությունը  երկու ժողովուրդների  միջև մշակութային կապ է ստեղծել, որը համարվում է առանձնակի արժեք ։

Պատմության տարբեր ժամանակաշրջաններում մեր ժողովուրդները կողք-կողքի են եղել թե՛ ուրախության և թե՛ տխրության պահերին։ Այս ընդհանուր և հավաքական հիշողությունները երկու ժողովրդի մտքերում ու պատմական հիշողության մեջ դրական պատկեր են ստեղծել, որը երբեք չի կարող ջնջվել։

Հայաստանի անկախացումից ի վեր՝ բոլոր ոլորտներում և մասշտաբներով, երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնմանն ականատես ենք եղել։

Քաղաքական ոլորտում հաճախակի փոխադարձ այցեր են իրականացվել տարբեր մակարդակներում: Այս տարվա օգոստոսին ԻԻՀ նախագահ Ն.Գ. դոկտոր Փեզեշքիանի այցը Հայաստան բեկումնային էր երկու երկրի հարաբերություններում։

Բարեբախտաբար Իրանի և Հայաստանի միջև հարաբերություններն այնքան ամուր են, որ թույլ չեն տալիս երրորդ կողմերին նույնիսկ չնչին թյուրըմբռնում առաջացնել կողմերի միջև: Հարաբերությունների գնացքը շարժվում է ճիշտ ուղեգծով, և ոչ մի ուժ չի կարող այն շեղել իր ուղուց։

Առևտրի ոլորտում ականատես ենք երկու երկրի միջև ծավալների աճի։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տարի առևտրի ծավալը կգերազանցի 900 միլիոն դոլարը։ Հաշվի առնելով երկու երկրի ղեկավարների կողմից սահմանված ռազմավարությունը՝ առևտրի ծավալների մասին, անհրաժեշտ է, որ այդ նպատակին հասնելու համար ապահովված լինեն համապատասխան ենթակառուցվածքներով։ Արաքս գետի վրա առկա կամուրջը չի կարող սպասարկել նման ծավալի բեռնափոխադրումները: Շարունակական ջանքերի շնորհիվ, կանխատեսվում է, մոտ ապագայում կմեկնարկեն Արաքս գետի վրա կառուցվող երկրորդ կամրջի շինարարական աշխատանքները:

Իրանական ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող տեխնիկական և ինժեներական նախագծերի ծավալը մոտենում է 700 միլիոն դոլարի։

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի՝ Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց հատվածն արագ տեմպերով կառուցվում է: Բարեբախտաբար Քաջարանի թունելի կառուցման մրցույթը նույնպես ընթացքի մեջ է։ Այս նախագծերի ավարտի շնորհիվ, անկասկած, երկու երկրի և նույնիսկ Եվրասիական միության անդամ պետությունների միջև ցամաքային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում  հիմնարար փոփոխություն կարձանագրվի:

Երկու երկրի միջև երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները, որ տարիներ շարունակ թղթի վրա էին մնացել, վերջին մեկ-երկու տարվա ընթացքում արագ տեմպերով են իրականացվել, և այս պահի դրությամբ  ավելի քան 92% ֆիզիկական առաջընթաց է արձանագրվել: Նախատեսվում է, որ նախագիծը շահագործման կհանձնվի մոտ ապագայում:

Բարեբախտաբար երկու երկրի միջև մշակույթի, արվեստի, գիտության և կրթական ոլորտներում փոխգործակցությունն արագորեն է զարգանում։ Այս կարճ ժամանակահատվածում ձեռնարկված բոլոր քայլերի մասին խոսել հնարավոր չէ։ Ես կնշեմ միայն երկու կարևոր միջոցառման մասին՝ Նավասարդի փառատոնը, մյուսը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը Պերսեպոլիսում։

Նման ծրագրերը միայն գեղարվեստական միջոցառումներ չեն, այլ մշակութային իրադարձություններ, որոնք կրում են բազմաշերտ խորհրդանշական ուղերձներ: Ներկայացնում են արևելյան երկու մեծ ժառանգության միջև կապը: Ցույց են տալիս, որ արվեստն ու երաժշտությունը մշակույթների և քաղաքակրթությունների ընդհանուր լեզուն են: Կամուրջ են ժողովրդների միջև, որը թարգմանության կարիք չունի: Կրում են խաղաղության, բարեկամության, փոխգործակցության և փոխադարձ հարգանքի ուղերձ:

Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել իմ երկրի դիրքորոշումների ու մոտեցման մասին։

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ աջակցել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև իրական ու հարատև խաղաղության հաստատմանը։ Մենք բազմիցս հայտարարել ենք՝ պատրաստ ենք օգնել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը՝ երկկողմ հարաբերությունների շրջանակում կամ տարածաշրջանային ձևաչափերով։

Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջոցով և տարածաշրջանային ձևաչափերում՝ առանց արտաքին միջամտության։

Մենք բացահայտ բարձրաձայնել ենք մեր կարմիր գծերի մասին: Հստակորեն հայտնել ենք՝ աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխություն մեզ համար անընդունելի է:

Աջակցում ենք տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հայաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Չենք հանդուրժի մեր սահմանների մոտ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը։

Չենք հանդուրժի մեր սահմանների մոտ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը։

Երբեք թույլ չենք տա, որ արտաքին խաղացողները ստվեր գցեն մեր ընդհանուր շահերի վրա։

Խորապես համոզված ենք՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը լիովին ունակ են ապահովելու իրենց ընդհանուր սահմանների անվտանգությունը։

Սյունիքի մարզը Հայաստանի Հանրապետության անբաժանելի և անքակտելի մասն է։ Այն եղել է և կլինի Հայաստանի վերահսկողության, ինքնիշխանության ներքո։ Այս մարզն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի առանցքային նշանակություն։ Այս մարզն Իրանի դարպասն է դեպի Հայաստան ու նույնիսկ դեպի Եվրասիական տնտեսական միության մեծ շուկա, և հակառակը՝ այն Հայաստանի դարպասն է դեպի Իրան, հարավ և Հարավարևելյան Ասիա:

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնումը սկզբունքորեն այս մոտեցումն է հետապնդել։

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնումը և Սյունիքի մարզի ազնիվ պաշտոնյաների ու բնակչության անգնահատելի համագործակցությունը շատ կարևոր դեր են խաղացել երկու երկրի միջև բոլոր առումներով հարաբերությունների զարգացման գործում։

Մենք աջակցում ենք Սյունիքի մարզի և Իրանի տարբեր նահանգների, մասնավորապես՝ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող նահանգների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։

16 հոկտեմբերի 2025 թ.

 

 

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43