ՀՀ-ում պիտի ստեղծվի TRIPP ընկերությունը, երթուղիները պիտի որոշենք, էսօրվանից պիտի պատրաստվենք. Փաշինյան

15.01.2026 17:46
502

 


 

Տեղյակ եք անշուշտ, որ երեկ Հայաստանի և ԱՄՆ–ի կառավարության անունից տարածվեց TRIPP իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, և կարծում եմ՝ մենք պետք է գնահատենք այդ հայտարարության նշանակությունը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո, սա հաջորդ անկյունաքարային հայտարարություն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջանակային մակարդակում լուծվում է, որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը։

Տեքստը հրապարակային է և տեքստի հետ կապված մեկնաբանություններ այս ֆորմատով առնվազն անելու պատեհություն չեմ տեսնում, բայց նաև ուզում եմ արձանագրենք նշանակությունը, թե ինչ է նշանակում այս հայտարարությունը։

Հայտարարության իմաստը և գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ և գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում և մեր տարածաշրջանում։ Այն այլևս գործնական իրականություն և իրողություն է, իսկ այդ իրողության նկատմամբ մեր վերաբերմունքի մասին իմ պատկերացումը նույն է, ինչի մասին խոսել եմ օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում։

Մեզ անհրաժեշտ է, որ մենք խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը։ Գուցե մենք թերագնահատում ենք այդ գործոնը, մենք պետք է արձանագրենք, որ մենք որպես պետություն և որպես հանրություն մենք չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ, խաղաղության պայմաններում։ Մենք նոր-նոր, քայլ-քայլ սովորում ենք և այդ պրոցեսը չափազանց կարևոր է։ Մենք էլ նույնիսկ մեր լեզվամտածողության կամ մեր արտահայտչաձևերում հաճախ չենք նկատում կոնֆլիկտի տրամաբանության շատ ընդլայնված ներկայությունը։

Շատ փոքր և դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր գիտակցություն և ենթագիտակցություն, և սա նորմալ է, որովհետև 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել, հիմա տրամաբանությունը փոխվում է։

Բայց լավ լուրն այն է, որ գործնականում և գետնի վրա կան արդեն իրողություններ, որոնք պիտի նպաստեն, որպեսզի խաղաղության սոցիալ հոգեբանությունը հաստատվի։

Մյուս կողմից կա ահռելի գործնական աշխատանք, մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողությունները անենք։ Նախ պետք է դրանք արդեն դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունվեն, համաձայնագրերի նախագծերի շուրջ արդեն անհրաժեշտ և նաև իրավական որոշումների վրա մենք կսկսենք աշխատել, մասնավորապես ԹՐԻՓ անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում։

Նաև մենք պետք է երթուղիները որոշենք, ուղիները որոշենք, կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների, թույլտվությունների։

Ես կարծում եմ, որ մենք այսօրվանից պետք է պատրաստվենք, կապ չունի՝ տվյալ դիմումը արդեն մուտք է եղել տվյալ գերատեսչություն, թե չէ, դա հաստատ մուտք լինելու է։ Մենք այսօրվանից մեր պրոցեսները նայենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով և ժամկետներում իրականացնենք»,– հայտարարեց Փաշինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40