ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

28.09.2018 17:14
1185

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունից, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը բաց ու անկեղծ զրույց է սկսել մասնավորապես հայ-ռուսական տնտեսական կապերի առկա վիճակից ու բացթողումներից, ինչի մասին շատ անգամ արտահայտվում են չափից ավելի զուսպ վերապահությամբ:

Արսեն  Ղազարյանը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ռուսաստանը միասին պետք է հաղթահարեն համաշխարհային ճգնաժամը և Հայաստանում դրան ածանցյալ մարտահրավերները: Նա կարևորել է առաջիկայում Սոչի քաղաքում կայանալիք ԵԱՏՄ գործարար խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաև Միության պատվիրակությունը: Նրա գնահատմամբ՝ դա կարևոր հարթակ է նաև միջպետական տնտեսական կապերի զարգացման առումով:

ՀԱԳՄ նախագահը առանձնապես նշել է Հարավկովկասյան երկաթուղու գործունեությանն առնչվող խնդիրները, որ բեռնափոխադրումների գործում հարկավոր է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները և չփոշիացնել նյութական միջոցները: Մասնավորապես, այս մտահոգության վերաբերյալ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոստացել է  դեսպանությունում քննարկել իրավիճակը և աջակցել խնդիրների լուծմանը:

ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը նշել է, որ Հայաստան–ԵԱՏՄ և Հայաստան-Եվրամիություն միաժամանակյա համատեղ գործակցության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանը, ինչը կարող է շահեկան լինել նաև Ռուսաստանի համար:

Խոսելով առանձին թերացումների մասին՝ «Ռուսալ-Արմենալ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ավետիքյանը խոսեց հատկապես ամբողջ Եվրոպայում խոշորագույնը այդ ձեռնարկության համար մեծ ծավալով գլանման յուղի՝ Ռուսաստաանից առաքման խաթարումների մասին, ինչը երբեմն ստիպում է նոր մատակարարներ որոնել:

Գործակցության զարգացման առանձին հարցեր կարևորել են նաև ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: Հանդիպումն անցել է բացառիկ անկեղծ մթնոլորտում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40