ՀՀ-ում շուրջ 37 հազար երեխայի համար ազդարարվում է դպրոցական կյանքի սկիզբը

31.08.2021 10:32
1030

Հայաստանում, գիտելիքի և դպրության օրն այս տարի առաջին դասարանցիների համար սկսում է օգոստոսի 31-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում է կայացվել, որպեսզի դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներ չլինեն և հնարավոր լինի պահպանել կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնները:

Առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպվում է մեկ օր շուտ, տոնական միջոցառումները կանցկացվեն բացօթյա: Հանրապետության դպրոցներն իրենց դռներն առաջին անգամ կբացեն շուրջ 37 հազար աշակերտի համար: Այդ երեխաներն անցել են հայտագրման փուլը, ծնողները հայտագրումից հետո դպրոցում ընդունվելու և պայմանագիր ստորագրելու փուլ են անցել, հետևաբար թվերը դեռ պետք է հստակեցվեն:

ՀՀ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01