Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր կորոնավիրուսի մասին

13.03.2020 17:44
1067

ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ․

  • Տենդ
  • Հազ
  • Ծանր շնչառություն

Որոշ հիվանդների, մասնավորապես տարեցների և առողջական այլ քրոնիկ հիվանդություններ ունեցողների դեպքում այս ախտանիշները կարող են վերաճել թոքաբորբի, կրծքավանդակի ցավի, ինչպես նաև շնչառության պակասի:

Այն սկսում է տենդով, որին հաջորդում է չոր հազը:

Վարակվածների մոտ 20%-ի համար պահանջվում է հիվանդանոցային բուժում:

Ավելի մեծ ռիսկի տակ են հետևյալ հիվանդություններն ունեցողները.

  • սրտանոթային հիվանդություն
  • շաքարային դիաբետ
  • շնչառական քրոնիկ հիվանդություն
  • հիպերտոնիա

Առողջ մարդիկ վիրուսից վարակվելուց հետո պարզապես թոքաբորբի ծանր ձև են զարգացնում:

Որքա՞ն են տևում ախտանիշները․

  • միջին ծանրության դեպքերում – մոտավորապես 2 շաբաթ
  • ծանր դեպքերում  – 3 – 6 շաբաթ
  • մահացածների դեպքում տևել է 2 – 8 շաբաթ։

Infocom.am-ը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները, թե ինչպես է անհրաժեշտ կանխարգելել կորոնավիրուսով վարակումը։

Պաշտպանվելու հիմնական միջոցառումները

  • Պարբերաբար լվացե՛ք ձեռքերը,
  • Պարբերաբար ձեռքե՛րը մշակեք սպիրտ պարունակող նյութերով կամ լվացեք օճառով։

Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Եթե ձեռքերի մակերեսի վրա կա վիրուս, ապա սպիրտ պարունակող միջոցներով մշակումը կամ օճառով լվանալը կոչնչացնի վիրուսը։

Պահպանե՛ք շնչառական հիգիենայի կանոնները

Հազալիս կամ փռշտալիս բերանն ու քի՛թը փակեք անձեռոցիկով կամ արմունկի ծալվածքով, որից հետ անձեռոցիկն անմիջապես շպրտե՛ք փակվող աղբամանի մեջ ու մշակե՛ք ձեռքերը սպիրտ պարունակող հակասեպտիկով կամ լվացե՛ք օճառով։

Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Հազալիս կամ փրշտալիս բերանը փակելը թույլ է տալիս կանխել վիրուսների ու այլ հիվանդածին մանրէների տարածումը։ Բայց եթե հազալիս կամ փրշտալիս բերանն ու քիթը փակել եք ձեռքով, մանրէները կարող են հայտնվել Ձեր ձեռքերի վրա, իսկ այնուհետև՝ իրերի կամ մարդկանց վրա, որոնց հետ շփում ենք ունենում։

 

Հասարակական վայրերում հեռավորությո՛ւն պահպանեք Ձեր ու այլ մարդկանց միջև

Մարդկանցից առնվազն 1 մետր հեռավորությո՛ւն պահպանեք, հատկապես եթե նրանք ունեն հազի, հարբուխի համ ջերմության նշաններ։

Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։  COVID-2019 վիրուսի տիպի շնչառական հիվանդություն ունեցող մարդը հազալիս կամ փրշտալիս իր շուրջը տարածում է վիրուս պարունակող մանրագույն կաթիլներ։ Եթե Դուք շատ մոտ եք կանգնած այդպիսի մարդուն, ապա կարող եք վիրուսով վարակվել նույն օդը շնչելիս։

Խուսափե՛ք ձեռքերով աչքերին, քթին ու բերանին կպչելուց

Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։  Ձեռքերը հպվում են տարբեր իրերի, որոնք կարող են վիրուս կրել։  Աչքերին, քթին կամ բերանին վարակ պարունակող ձեռքերով կպչելու դեպքում վիրուսը մաշկից կարող է թափանցել օրգանիզմ։

Բարձր ջերմության, հազի, դժվարացած շնչառության դեպքում անմիջապես դիմե՛ք բժշկական օգնության

Եթե Դուք այցելել եք երկրներ, որտեղ գրանցված է COVID-2019 վիրուսը կամ սերտ շփումներ եք ունեցել այնպիսի անձանց հետ, որոնց մոտ այդ երկրներից վերադառնալուց հետո նկատվում են շնչառական հիվանդության նշաններ, անմիջապես դրա մասին տեղեկացրե՛ք բուժաշխատողներին։

Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։  Բարձր ջերմությունը, հազն ու շնչառության դժվարացումը պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն, քանի որ կարող են պայմանավորված լինել շնչառական վարակով կամ այլ ծանր հիվանդություններով։ Շնչառական օրգանների խափանումը բարձր ջերմության հետ միասին կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, որոնցից մեկը, կախված հիվանդի տեղաշարժի պատմությունից, կարող է լինել նաև COVID-2019 վիրուսը։

Եթե Դուք ունեք թույլ շնչառական գանգատներ ու չեք ճամփորդել վարակի դեպքեր գրանցած պետություն

Եթե Ձեզ մոտ նկատվում են շնչառական օրգանների հիվանդության թույլ արտահայտված նշաններ, և Դուք չեք այցելել այդպիսի երկրներ, Ձեզ անհրաժեշտ է պահպանել շնչառական հիգիենայի հիմնական կանոններն ու ձեռքերի հիգիենան և հնարավորության դեպքում մնալ տանը մինչև ապաքինվելը։

Որպես կանխարգելիչ ընդհանուր միջոցառում՝ պահպանե՛ք հիգիենայի սովորական կանոններ, երբ այցելում են մթերային շուկաներ, որտեղ վաճառվում են կենդանիներ, թռչուններ, միս ու կենդանական ծագում ունեցող այլ մթերքներ

Կենդանիներին կամ կենդանական ծագում ունեցող մթերքներին կպչելուց հետո միշտ լվացե՛ք ձեռքերը օճառով, ձեռքերով մի՛ կպեք աչքերին, քթին կամ բերանին, խուսափե՛ք հիվանդ կենդանիների հետ շփվելուց։ Խուսափե՛ք շուկայում այլ կենդանիների հետ շփումից՝ թափառոց շներ ու կատուներ, կրծողներ, թռչուններ։ Խուսափե՛ք շփումներից խանութների կամ շուկաների հատակին թափված կենդանական ծագում ունեցող մնացորդների ու հեղուկների հետ, որոնք պոտենցիալ վարակակիր են։

Սննդի մեջ մի՛ օգտագործեք հում կամ պատշաճ ջերմային մշակում չանցած կենդանական ծագում ունեցող մթերքներ։

Պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել հում մսի, կաթի, կենդանիների օրգանների հետ շփվելիս, քանի որ դրանք ջերմային մշակում չեն անցել։

Ինչպե՞ս օգտագործել դիմակը

  • Նախքան դիմակը վերցնելը ձեռքե՛րը մշակեք սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացե՛ք օճառով,
  • Դնելուց առաջ ստուգե՛ք ու համոզվե՛ք, որ այն պատռված չէ,
  • Դնելիս ուշադի՛ր եղեք, որ դիմակը ծածկի քիթն ու բերանը,
  • Ամբողջ ընթացքում, երբ դիմակը Ձեր դեմքին է, խուսափե՛ք դիմակին հպվելուց,
  • Դիմակը հանեք զգույշ՝ կպչելով միայն կողքի ռետիններին, քանի որ դիմակի հիմնական մասի վրա արդեն առկա են վիրուսներ ու բակտերիաներ,
  • Դիմակը զգուշությամբ նետե՛ք փակվող աղբամանի մեջ,
  • Այս ամենից հետո կրկին ձեռքե՛րը մշակեք սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացեք օճառով։

Աղբյուրը՝ www.worldometers.info

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38