Նշեցին մշակույթի համաշխարհային օրը

16.04.2025 11:11
556

Մշակույթի համաշխարհային օրը՝ ապրիլի 15-ին, յուրովի նշեցին Կապանում։ Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի և Կապանի երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ «Արտ-թերապիա» ծրագրի շրջանակում մշակույթի կենտրոնի  նախասրահում կազմակերպվել էր մոտ տասը երիտասարդ շնորհալի գեղանկարչի աշխատանքների ցուցահանդեսը։ Գեղանկարները որոշ պատկերացում էին տալիս  դրանց հեղինակների գեղագիտական ընկալումների և նախասիրությունների մասին։ Բացի այդ, երիտասարդ գեղանկարիչները իրենց գործերը ներկայացնում էին ցուցահանդեսի այցելուներին։ Մտերմիկ միջավայր էր ստեղծվել։ Դաշնակահարուհի Աստղիկ Գրիգորյանի հնչեցրած մեղեդիները և գինու հյուրասիրությունը լրացնում էին ստեղծված մթնոլորտը։

Միջոցառման «մեխը» արվեստի հարցերի շուրջ հարց ու պատասխանն էր, բեմահարթակում Կապանում ճանաչված արվեստագետներ էին՝ գեղանկարիչներ Հրանտ Էլչյան, Ռուբեն Կոստանդյան, Աննա Ղուկասյան և Վարդուհի Գասպարյանը, ով կիրառական արվեստի երկու ճյուղ է համատեղում՝ փայտագործությունը և կավագործությունը։

Բացի պլանավորված հարցերից՝ միջոցառման մասնակիցներին ևս հնարավորություն ընձեռվեց հարցեր ուղղել օրվա հերոսներին։

Միջոցառման ավարտին Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախագահ Հրանտ Արզումանյանը ծրագրի իրականացմանը նպաստած ակտիվ մասնակիցներին հանձնեց հավաստագրեր։

Գեղանկարների ցուցադրությունը կտևի երեք օր։

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ  ֆեյսբուքյան էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40