Տնտեսական խնդիրների առաջնային բանալին անվտանգության տիրույթում է, այստեղ հստակ լուծումներ առայժմ չկան. Վաչե Գաբրիելյան

12.01.2021 12:22
1017

2021-ը լինելու է ծանր տարի։ Համավարակի դեռևս չավարտված ազդեցությանը գումարվելու է պատերազմի ազդեցությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` անդրադառնալով տնտեսական խնդիրներին:

-Ի՞նչ տնտեսական սպասումներ կարող եք ներկայացնել 2021 թվականի համար, որքանո՞վ եք այն համարում տնտեսական ճգնաժամի տարի:

-2021-ը լինելու է ծանր տարի։ Համավարակի դեռևս չավարտված ազդեցությանը գումարվելու է պատերազմի ազդեցությունը։ Անգամ շատ ավելի զարգացած և կազմակերպված երկրներում բնակչության ոչ ռիսկային խմբերի պատվաստումը կսկսի իրականացվել ամռան վերջում։ Լավագույն սցենարում համավարակի «հաղթահարումը» կսկսի չորրորդ եռամսյակում, որոշ ճյուղերում՝ ավելի ուշ։ Օրինակ՝ միջազգային ուղևորափոխադրումները կսկսեն 2019-ի մակարդակին ձգտել միայն 2022-ին։ Նույնը վերաբերում է նաև ՀՀ տնտեսության ամենամեծ՝ ծառայության ոլորտին։ Իհարկե, տնտեսությունը կլինի ավելի ակտիվ, սակայն 2019 թ․ ՀՆԱ մակարդակի վերականգնման տեսակետից դեռ հեռու։ 2020 թ․  տնտեսության առաջատար ճյուղը (միակը, որտեղ բարձրացել է արտադրողականությունը և մեծացել են արդյունահանման ծավալները) եղել է հանքարդյունաբերությունը։ Սոթքի զարգացումների, մետաղների միջազգային գների հնարավոր տատանման հետ, հանքարդյունաբերության առաջատար աճ հավանաբար կարող է ապահովել միայն Լիդիանի շահագործման դեպքում, որը ևս հարցականի տակ է։

Պատերազմի արդյունքներով 2021-ին անմիջականորեն կտուժի գյուղատնտեսությունը` կապված մշակվող հողատարածքների կորստի և անասնագլխաքանակի նվազման հետ, սակայն պետական կարողությունների էրոզիայի և անվտանգության անորոշություններից ելնելով՝ հարցականի տակ կլինեն նաև ներդրումային ծրագրեր, հավանական է կապիտալի և մասնագետների արտահոսք։ Այս առումով ծանրագույն տարի է ներդրումների համար։

ԵԱՏՄ ավտոմեքենաների ներմուծման և հանքարդյունաբերության գործոններից բացի, 2019 թ․ տնտեսական աճը էապես պայմանավորված էր հույսով՝ սպառողական վարկավորման առաջանցիկ աճը բերեց սպառման անհավասարության կրճատման, երբ եկամուտների անհավասարությունն իրականում աճեց (Ազգային վիճակագրական ծառայությունը անհավասարությունը չափում է Ջինիի գործակցով, տվյալները հարապարակված են Աղքատության մասին զեկույցում)։ Ըստ էության, բնակչությունը եկամուտների ավելացման սպասումը ապագայից տեղափոխեց ներկա։ 2020 թ․ տեղի է ունենում հակառակ գործընթաց՝ տնտեսական դժվարություններից և ապագա անորոշություններից ելնելով, բնակչությունը կրճատում է սպառումն ու դրա հետ կապված ներմուծումը (նմանատիպ վարքագիծ առկա էր նաև 2015 թ․)՝ սպառումը հետաձգելով։ Այս միտումը կշարունակվի նաև 2021թ։

-Տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ ինչպիսի՞նն է Ձեր դիտարկումը:

-2020 թ․ տնտեսական անկումը ես գնահատում եմ 8-9 %, ընդհուպ մինչև 10 %: 2021 թ․ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 1 % աճ, կառավարությունը՝ մի քիչ ավելին։ Գիտեք, անորոշությունները շատ են (այդ թվում՝ քաղաքական իշխանության վերաբերյալ) և կանխատեսումը՝ խիստ հավանական, այդ իսկ պատճառով ես կտամ շատ լայն՝ 0-3 % աճի գնահատական։

-Ի վիճակի՞ է այս Կառավարությունը հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները, որքանո՞վ են իրականացվող քայլերը միտված տնտեսության առողջացմանը:

-Եկեք չքննարկենք կոնկրետ անձանց կամ կուսակցություններին, այլ նայենք կառուցվածքային առումով։ Այս պահին տնտեսական խնդիրների առաջնային բանալին անվտանգության տիրույթում է։ Այստեղ հստակ լուծումներ առայժմ չկան, և այդ անորոշությունները շարունակելու են ունենալ իրենց ազդեցությունը՝  հատկապես ներդրումային միջավայրի վրա։

Տնտեսական տեսակետից ունենք ոչ ցանկալի բյուջեի կառուցվածք։ 2019-ի լավատեսական ֆոնին 2020 թ․ ավելացվել են ընթացիկ պարտավորություններ, որոնք այս պահին գործող հարկային կառուցակարգով հարիր չեն տնտեսական կարողություններին։ Դրան ավելացել են պատերազմի հետևանքով անհրաժեշտ սոցիալական ծախսեր, որոնք պարտավոր ենք կատարել։ Բնականաբար, լուծումը պարտքի ավելացումն է։ Սակայն, սոցիալական բաղադրիչի նման ծավալը սահմանափակում է պետության ներդրումային կարողությունները։ Իսկ հիմա, երբ մասնավորը երկմտում է ներդրումների վերաբերյալ, պետական ենթակառուցվածքային ներդրումները Սյունիքում և Գեղարքունիքում ունեն հույժ կարևոր նշանակություն։ Կարծում եմ, որ բյուջեն անհրաժեշտ է վերանայել այս տրամաբանությամբ։ Պատրա՞ստ է արդյոք դա անել ընտրությունների գնացող Կառավարությունը։ Կարծում եմ՝ հարցի պատասխանն այստեղ է։

-Կադրային փոփոխությունները կնպաստե ՞ն իրական փոփոխություններին:

-Կրկին եկեք դատենք ծրագրերով։ Նոր ծրագրեր դեռևս չեմ տեսել։

-Ի՞նչ հետևանքներ դեռ կարելի է սպասել այս տարի, և ո՞ր ոլորտներն են հատկապես վտանգված, ո՞րն է ամենամեծ մարտահրավերը:

-Ամենամեծ մարտահրավերը անվտանգության ոլորտում է։ Եթե տնտեսվարողները չունենան անվտանգության հեռանկար, թե՛ ներդրումները, թե՛ սպառումը լինելու է թերի, կամ ինչպես տնտեսագետներն են սիրում ասել, մեր ներուժից անհամեմատ քիչ։ Այս առումով, դեռևս ներուժի գնահատկաններ էլ պետք է տանք։ Ինձ համար դեռ պարզ չէ, թե այս տարի մենք ներուժի ինչ կորուստ ենք ունեցել։

-Ներդրումներ ներգրավելու առումով արդյոք բոլոր ակնկալիքները կարելի՞ է համարել սպառված:

-Որևէ առումով ամեն ինչ սպառված չէ, և աշխատանքի մեծ ճակատ կա։ Այս պահին ես առաջարկում եմ կենտրոնանալ բոլոր կիսատ ծրագրերի վրա, որոնք սկսել են, բայց դանդաղել կամ կանգնել։ Մեկ առ մեկ գույքագրել, տնտեսվարողներին աջակցել դրանք ավարտելու՝ օգտագործելով զանազան գործիքներ՝ թույլտվություններից մինչև երաշխիքներ։ Այս ծրագրերի առաջընթաց իրականացումը կարող է շատ օգտակար լինել։

tert.am

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46