ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը կախված է նաև արտահանման և ներմուծման ծավալներից. արտադրությունը նվազել է 26.3%-ով

26.03.2019 16:49
1061

2019 թվականի հունվարի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով 2019թ. հունվարին 2018թ. հունվարի նկատմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 26.3%-ով, բայց արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ ընդամենը 0.4%-ով, երբ հունվարի բնակլի­մայական պայմանները գրեթե նույնն էին, ինչ 2018թ. հունվարին: ՀՀ վիճակագրական կոմիտեի արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի պետ Անահիտ Ավետիսյանը պարզաբանեց, թե ինչպե՞ս կարող է պատահել, որ 2019թ. հունվար-փետրվարին 2018թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազած լինի 21.0%-ով, բայց արդյունաբերական արտադրանքի ծավալն աճի 1.9%-ով:

«Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2019թ. հունվարին 2018թ. հունվարի նկատմամբ, իրոք, նվազել են 26.3%-ով: 2019թ. հունվարին արտադրվել է 612.1 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, երբ 2018թ. հունվարին արտադրվել էր 830.1մլն. կՎտ. ժամ: Սակայն հարկ է նշել, որ ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը կախված է նաև էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման ծավալներից»,-ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ 2018թ. հունվարին արտադրված 830.1 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 235.9 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել է 3.6 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ 2018թ. հունվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 597.8 մլն. կՎտ. ժամ (830.1-235.9+3.6): 2019թ. հունվարին արտադրված 612.1 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 46.8 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 25.6 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ 2019թ. հունվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 590.9 մլն. կՎտ. ժամ (612.1-46.8+25.6):

«Գրեթե նույն պատկերն է հունվար-փետրվար ամիսների համար, երբ արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազում 21.0%-ով: Այսպես, 2019թ. հունվար-փետրվարին արտադրվել է 1186.7 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, երբ 2018թ. հունվար-փետրվարին արտադրվել էր 1502.2մլն. կՎտ. ժամ: Սակայն 2018թ. հունվար-փետրվարին արտադրված 1502.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից  արտահանվել է 399.0 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 11.3 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա»,-հավելեց նա:

ՀՀ վիճակագրական կոմիտեի արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի պետն ընդգծեց, որ 2018թ. հունվար-փետրվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 1114.5 մլն. կՎտ. ժամ (1502.2-399.0+11.3): 2019թ. հունվար-փետրվարին արտադրված 1186.7 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 105.6 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 43.8 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ 2019թ. հունվար-փետրվարի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 1124.9 մլն. կՎտ. ժամ (1186.7-105.6+43.8):

«Իհարկե դա չի նշանակում, որ բոլոր համադրելի ժամանակաշրջաններում էլեկտրաէներգիայի հաշվեկշիռները պետք է նույնը լինեն, ինչպես 2019 և 2018թթ. հունվար և հունվար-փետրվարին: Դրանք կարող են տարբեր լինել՝ կախված բազմաթիվ գործոններից»,-նշեց նա:

 

մլն. կՎտ. ժամ

Հունվար-փետրվար

Արտադրություն

Արտահանում

Ներմուծում

Հաշվեկշիռ

1

2

3

4

5(2-3+4)

2018

1502.2

399.0

11.3

1114.5

2019

1186.7

105.6

43.8

1124.9

 

armenpress.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08