ՀՀ-ում տնտեսական գործունեության որոշ տեսակներ ժամանավոր կարգելվեն

24.03.2020 17:51
1133

 

 

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ երկրի ամբողջ տարածքում ժամանակավորապես` մինչեւ մարտի 31-ը ժամը 23:59-ը, արգելվում է տնտեսական գործունեության մի շարք տեսակներով զբաղվելը, տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Բացառություն են կազմում հետևյալ ցանկում տեղ գտած տեսակները.

1. ՀՀ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առեւտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առեւտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության հետեւյալ տեսակները.

1) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն եւ ձկնորսություն

2) Հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում

3) Սննդամթերքի արտադրություն

4) Խմիչքների արտադրություն

5) Սանիտարահիգիենիկ եւ կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն

6) Հարստացած ուրանի արտադրություն

7) Օճառի եւ մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի եւ կոսմետիկական միջոցների արտադրություն

8) Հիմնական դեղագործական արտադրանքի եւ պատրաստուկների արտադրություն

9) Հիմնական մետաղների արտադրություն

10) Զենքի եւ զինամթերքի արտադրություն

11) Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական եւ էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն

12) Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն

13) Մարտական մեքենաների արտադրություն

14) Բժշկական եւ ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն

15) Ռենտգենյան, էլեկտրաբժշկական եւ էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում եւ տեխնիկական սպասարկում

16) Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում

17) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եւ վերամշակում

18) Պայթեցման աշխատանքներ

19) Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար

20) Հետախուզական հորատում եւ գայլիկոնում

21) Էլեկտրական, ջրամատակարարման եւ այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ

22) Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի եւ կիսապատրաստվածքների առեւտրով զբաղվող գործակալների գործունեություն

23) Վառելիքի, հանքաքարերի, մետաղների եւ արտադրական նշանակության քիմիական նյութերի առեւտրով զբաղվող գործակալների գործունեություն

24) Սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

25) Գյուղատնտեսական հումքի եւ կենդանի կենդանիների մեծածախ առեւտուր

26) Սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտի մեծածախ առեւտուր

27) Օծանելիքի եւ կոսմետիկական միջոցների մեծածախ առեւտուր

28) Դեղագործական ապրանքների մեծածախ առեւտուր

29) Այլ մասնագիտացված մեծածախ առեւտուր

30) Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում

31) Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

32) Շարժիչային վառելիքի մանրածախ առեւտուր մասնագիտացված խանութներում

33) Դեղերի մանրածախ առեւտուր դեղատներում

34) Բժշկական եւ օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առեւտուր մասնագիտացված խանութներում

35) Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի եւ վառելափայտի մանրածախ առեւտուր մասնագիտացված խանութներում

36) Թաղման պարագաների մանրածախ առեւտուր մասնագիտացված խանութներում

37) Սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առեւտուր կրպակներում եւ շուկաներում

38) Ցամաքային տրանսպորտի գործունեություն եւ փոխադրում խողովակաշարերով

39) Օդային տրանսպորտի գործունեություն

40) Պահեստավորում եւ տրանսպորտային օժանդակ գործունեություն

41) Փոստային եւ սուրհանդակային գործունեություն

42) Հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

43) Հեռուստառադիոծրագրերի կազմում եւ հեռարձակում

44) Հեռահաղորդակցություն

45) Տեղեկատվական ծառայությունների մատուցում

46) ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն

47) Անասնաբուժական գործունեություն

48) Ավտոմեքենաների վարձույթ եւ լիզինգ

49) Անվտանգության ապահովում եւ հետաքննությունների կատարում

50) Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն

51) Մաքրման աշխատանքներ

52) Պետական կառավարում եւ պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն

53) Առողջապահություն եւ բնակչության սոցիալական սպասարկում

54) Մանածագործական եւ մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում եւ չոր մաքրում

55) Թաղումների կազմակերպում եւ դրա հետ կապված ծառայություններ

56) Օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն:

gov.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01