Մահացել է Հայրապետ Գրիգորյանը

10.03.2024 15:37
7154

2024 թ. մարտի 9-ին Գորիսում հանկարծամահ է եղել Հայրապետ Գրիգորի Գրիգորյանը:

Ծնվել է 1955 թ. փետրվարի 20-ին Գորիսի շրջանի Խոտ գյուղում:

1962-70 թթ. սովորել է Խոտի ութամյա դպրոցում, իսկ միջնակարգն ավարտել  Շինուհայրում:

1973-75 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Զորացրվելուց  հետո ընդունվել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներաշինարարական ֆակուլտետը եւ այն ավարտել 1981-ին` «Կամուրջներ եւ թունելներ» մասնագիտությամբ:

1981-ից աշխատանքի է անցել Գորիսի թիվ 919 շինվարչությունում, որն ավելի ուշ վերանվանվեց «Զանգեզուրտրանսշին» ընկերություն: Սկզբում` վարպետ, ապա` աշղեկ, այնուհետեւ գլխավոր ճարտարագետ եւ տնօրենի տեղակալ:

Հայրապետ Գրիգորյանը ճանաչված ճարտարագետ էր ճանապարհաշինության ոլորտում եւ ղեկավարել է մի շարք թունելների եւ կամուրջների կառուցումը մեր  հանրապետությունում, ինչպես եւ Ռուսաստանի Դաշնությունում:

1997-ից Հայրապետ Գրիգորյանը Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկի եւ Տեղի ենթաշրջաններում զբաղվել է կաթի մթերմամբ եւ կազմակերպել Քարաշենի պանրագործարանի աշխատանքները` դրանով իսկ նպաստելով անասնապահության զարգացմանը:

Հայրապետ Գրիգորյանը զբաղվել է նաեւ հասարակական ակտիվ գործունեությամբ, մասնավորապես 1991-95 թթ. ընտրվել է  Գորիսի քաղաքային եւ շրջանային խորհուրդների պատգամավոր, մասնակցություն ունեցել քաղաքի եւ շրջանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

Ըստ գործընկերների` աչքի էր ընկնում կազմակերպչական ունակություններով, մարդկայնությամբ եւ ընկերասիրությամբ, վայելում էր բոլոր այն մարդկանց հարգանքը, ովքեր աշխատել են նրա հետ:

 Արմենուհի Հովսեփյանի հետ ընտանիք է կազմել 1981-ին, ունեցել են երկու որդի եւ մեկ դուստր:

                                                                                                     ***

Հայրապետ Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` մարտի 10-ին, ժամը 15:00-ից` Գորիսի սգո սրահում:

Հուղարկավորությունը` նույն սգո սրահից, մարտի 11-ին, ժամը 12-ին:

Հայրապետ Գրիգորյանի աճյունը հողին կհանձնվի հայրենի Խոտ գյուղում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40