Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի Ներկայացման Հրավեր ՀՀ Սյունիքի մարզում գրանցված հասարակական կազմակերպությունների համար

27.12.2018 12:04
1188

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը ՊՏԱԾ-Հ Փոքր Դրամաշնորհային Բաղադրիչի (ՓԴԲ) շրջանակներում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է Սյունիքի մարզում գրանցված բոլոր հասարակական կազմակերպություններին` մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթին:

Ծրագիր` «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)

Հղում No` BMZ-N 2009.6657.2

Ծրագրի դոնոր` KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա

Դրամաշնորհ տրամադրող` ՀՀ բնապահպանության նախարարությունը (Ծրագրի գործադիր մարմին) եւ ՊՏԱԾ-Հ Ծրագրի Իրականացման Գրասենյակը

Պայմանագիր` Դրամաշնորհի/Նվիրաբերության տրամադրման

Հայտարարության սկիզբ՝ Դեկտեմբերի 26, 2018

Հայտադիմումների ներկայացնելու վերջնաժամկետ՝ Փետրվարի 15, 2019, ժամը՝ 18:00

Հայտադիմումների ներկայացման ձեւը՝ Հայտադիմումները պետք է ուղարկվեն էլեկտրոնային, ինչպես նաեւ թղթային տարբերակներով.

Հայտադիմումների թղթային փաթեթների ներկայացման հասցեներ՝   ՊՏԱԾ-Հ ք. Կապանի գրասենյակ, ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, 6/1 Մ. Ստեփանյան, Հասմիկ Խաչոյանին կամ ՊՏԱԾ-Հ ք. Երեւանի գրասենյակ,ՀՀ Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, Մարտիրոս Նալբանդյանին

Հայտադիմումների էլեկտրոնային տարբերակների ներկայացման հասցեներ՝ [email protected], [email protected]

Հայտադիմումների լեզու՝ Հայերեն

Մրցույթի մասնակցության հայտադիմումը կազմված է հետեւյալ փաստաթղթերից՝

1.Ծրագրային հայտ

2.Գործողությունների պլան

3.Ծրագրի բյուջե

4.Հասարակական կազմակերպության գրանցման վկայականի պատճեն

5.Հասարակական կազմակերպության կանոնադրության պատճեն

1-3 կետերում նշված ձեւաթղթերի, ՊՏԱԾ-Հ ՓԴԲ ուղեցույցի կամ այլ լրացուցիչ տեղեկատվության ձեռքբերման համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի սոցիալ-տնտեսական հարցերով մասնագետ Հասմիկ Խաչոյանին` հետեւյալ էլ-փոստի հասցեով. [email protected], զանգահարել +374 (093) 54 99 55 հեռախոսահամարով կամ այցելել հետեւյալ հղումով՝ http://mnp.am/am/pages/225:

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 

Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաեւ KFW բանկի եւ ՀՀ Բնապահպանության Նախարարության միջեւ 28.05.2013թ. ստորագրված առանձին համաձայնագրի:

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10