Որ ձմռանը տաք լինի բնակարանում

21.07.2025 12:29
468

Բարձրադիր Քաջարանում, որտեղ ձմեռը խստաշունչ է լինում, հիմնախնդիր է բնակարաններում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը։ Այդ խնդիրը մասամբ սկսվել է լուծվել 2019 թվականից, երբ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը սկսեց իրականացնել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը։ Նախ կորոնավիրուսի համավարակը, հետո 44-օրյա պատերազմը որոշակի ձգձգեցին ծրագրի իրականացումը, բայց, այնուամենայնիվ, այն իր տրամաբանական ավարտին հասավ։ Այժմ Քաջարան խոշորացված համայնքի 25 բազմաբնակարան շենք ամբողջովին ջերմամեկուսացվել է։

Հուլիսի 18-ին և 19-ին ծրագրի արդյունքների ամփոփման առիթով Սյունիքի մարզում կազմակերպվեց հանրապետական լրատվամիջոցների լրագրողների շրջայց: Մարզ էին այցելել ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչ  Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը, ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը, ծրագրի շենքերի ճարտարագետ-վերլուծաբան Անդրե Օհանյանը, ծրագրի այլ  պատասխանատուներ:

Հուլիսի 19-ին խումբը Կապանի էներգաարդյունավետ արդիականացված թիվ 1 մանկապարտեզում էր, իսկ շրջայցի հաջորդ հանգրվանը Քաջարանն էր, որտեղ ծրագրով զգալի աշխատանքներ է իրականացվել: Լրագրողներն ու ծրագրի պատասխանատուները նախ շրջեցին քաղաքում, լսեցին քաջարանցիների կարծիքները:

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց կատարվածը, շնորհակալություն հայտնեց ծրագրի պատասխանատուներին և պատասխանեց լրագրողների հարցերին:

Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրը նաև  բնապահպանական բաղադրիչ ունի, այն է՝ կրճատում է ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ: Սա այն բանի համատեքստում է ասվում, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում կլիմայի  մեղմման հետ կապված միջազգային պարտավորություններ է ստանձնել:

Իսկ ընդհանրապես «Շենքերի էներգաարդյունավետության արդիականացում» ծրագիրը մի քանի միջոցառում է իրականացնում՝ բազմաբնակարան շենքերի շքամուտքերի դռների փոխում, նկուղների վերանորոգում, շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացում, տանիքների փոխում, շենքերի աստիճանավանդակների պատուհանների նորոգում և այլն:

Ինչպես իմանում ենք տեղեկատվական թերթիկից, ծրագիրն աջակցել է Քաջարան, Սիսիան և Կապան համայնքներին՝ արդիականացնելու 42 բազմաբնակարան և երեք հասարակական շենք՝ նպաստելով  արտանետումների կրճատմանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը:

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12