ՀՀ-ում վարվող տնտեսական քաղաքականությունը «Moody’s»-ի կողմից ընկալվել եւ որակվել է որպես դրական. Խաչատրյան

29.08.2019 16:46
1491

«Moody’s Investors Service» վարկանիշային կազմակերպությունը միջազգային ներդրողների մոտ ստեղծում է սպասումներ եւ կարծիք տվյալ երկրում տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«2015 եւ 2016 թվականներին Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցվելուց հետո այս բարձրացումը վկայում է, որ վարվող տնտեսական քաղաքականությունը նշված հեղինակավոր կազմակերպության կողմից ընկալվել եւ որակվել են որպես դրական։ Այդ միտումների ֆոնին սպասումներ են ձեւավորվել, որ առաջիկայում նույնպես զարգացման հեռանկարները կայուն են լինելու»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ ներկա քաղաքականության առանցքում կառավարությունը կարեւորում է վերականգնվող ռեսուրսների վրա մշակող արդյունաբերության առաջանցիկ աճը եւ մեծ ուշադրություն դարձնում մրցունակության բարձրացման հարցին։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարեւորեց, որ առաջին անգամ բարելավում է արձանագրվում, եւ այդ դինամիկան կա: Նա նշեց, որ գլխավոր մեսիջն այն է, որ մեր տնտեսական դիմադրողականությունը բարձրացրել է տրանսֆերտներից, արտաքին շոկերից, եւ բարելավումները կշարունակվեն, եթե իրականացվեն բարեփոխումներ:  

«Տարածաշրջանի բոլոր երկրներից բարձր ենք ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման, բանկային ավանդների առումով, ինչը գնահատվել է որպես ներդրումային ռեյտինգ: Հաջորդ կարեւոր մեսիջն այն է, որ եվրոպարտատոմսերը վերաթողարկվելու է, սա նշանակում է գնի նազում միջազգային շուկայում, խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների խնայողության մասին է»,- ասաց Երիցյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԿԲ տեղեկանքի համաձայն՝ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում դրամային վարկային տոկոսադրույքները երեք տոկոսով իջել են: Նա վստահեցրեց, որ բարեփոխումների կուրսը չիրականացնելու ոչ մի պատճառ չունի. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8,1 տոկոսով: Իմ եզրակացությունն այն է, իսկապես երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ: Մենք  կապիտալ ներդրումների ծավալների ժամկետների տեմպի հետ կապված խնդիր ունենք, եւ եթե դա արդյունավետ լուծված լիներ, տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր կլիներ»:

Վարչապետը նշեց, որ հիմա ամենակարեւոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումներն են, մրցույթների պատշաճ անցկացումը. «Պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլ նաեւ հավելյալ միջոցները, որոնք կարող են գոյանալ եւ այդ դեպքում չպետք է շաբաթներով քննարկենք, թե ինչի վրա ծախսենք, այսինքն` պետք է սեղանի վրա պատրաստի նախագծեր ունենանք: Ցանկացած լավ նորություն իր հետ բերում է որոշակի լարվածություն, որ տեմպը, տրամադրությունը չկորցնենք, եւ դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել, աշխատել, եւ դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ կառավարությանը»:

armtimes.com

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12