Սյունիքի զարգացման ռազմավարական ծրագրի ուրվագծեր. Արմեն Այվազյան

21.12.2020 21:42
5470

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՍՅՈՒՆԻՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ

Նիկոլը շատ շուտով կնքելու է իր վարչապետության անփառունակ վախճանը՝ ընդմիշտ հեռանալով հայ քաղաքական դաշտից։ Ժամանակն է, ուրեմն, մի փոքր կենտրոնանալ հետփաշինյանական գալիք փուլի վրա։

Ռազմական անվտանգության տեսակետից Հայաստանի Աքիլեսյան գարշապարն այսօր արդեն ոչ թե Արցախն է, այլ Սյունիքը (Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը միասին)։ Ուստի ՀՀ հաջորդ կառավարությունը պետք է անհապաղ մշակի և կյանքի կոչի Սյունիքի զարգացման ու պաշտպանության ռազմավարական համալիր ծրագրեր, որոնք կնախատեսեն տնտեսական, ռազմական, սոցիալական, գիտակրթական, առողջապահական և ժողովրդագրական համապատասխան միջոցառումներ ու միտված կլինեն հետևյալ նպատակների իրագործմանը։

1. ՍՅՈՒՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ՝

a. այնտեղ միմյանց հետ փոխկապակցված մի քանի ամրաշրջանների (укреплённый район, укрепрайон) ստեղծման միջոցով։ Յուրաքանչյուր ամրաշրջան (օրինակ, Մեղրիի կամ Սիսիանի ամրաշրջանը) ի վիճակի պետք է լինի միայնակ և տևականորեն դիմակայել թշնամու լայնածավալ հարձակմանը՝ մինչև կից ամրաշրջաններից և Հայաստանի կենտրոնական շրջաններից կհասնի անհրաժեշտ օգնությունը։

b. Ամբողջ երկրամասում անհրաժեշտ է կառուցել կապիտալ տիպի ամրաշինություններ ու դիմադրության հանգույցներ, որոնք կլրացնեն լեռնային ռելիեֆի տրամադրած բնական պաշտպանական հնարավորությունները։

c. Հայկական բանակի Սյունիքում տեղակայված զորամասերը պետք է առաջինը հագեցվեն նորագույն սպառազինությամբ ու զինտեխնիկայով, հատկապես ՀՕՊ, ԱԹՍ, հրթիռա-հրետանային, հակատանկային և այլ տեսակի համակարգերով։

d. Սյունիքի չափահաս բնակչության արական հատվածն ամբողջությամբ, իսկ կանայք՝ մասամբ պետք է պատրաստվեն ու կազմավորվեն որպես արդյունավետ, մշտապես զինված զորահավաքային ռեզերվ ու աշխարհազոր։

2. ՍՅՈՒՆԻՔԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ մարզի բնակչությանն աշխատանքով ու արժանապատիվ եկամտով ապահովելու նպատակով։ Ծրագիրը պետք է հենվի ժամանակակից գիտելիքահենք և նորարական ենթակառուցվածքների ներդրման վրա, ինչպես նաև քննարկի որոշակի հարկային արտոնությունների կիրառումը։

3. ՍՅՈՒՆԻՔԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ համալսարանական կրթության որակի բարձրացման, ռոբոտաշինական և արհեստական բանականության լաբորատորիաների քանակական աճի, ուսուցչական և դասախոսական աշխատանքի հանրապետության այլ մարզերի համեմատ ավելի բարձր վարձատրման և այլ միջոցներով։

4. ՍՅՈՒՆԻՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ։

5. ՍՅՈՒՆԻՔԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ, ներառյալ բժշկական անձնակազմի հանրապետության այլ մարզերի համեմատ ավելի բարձր վարձատրման միջոցով։

6. ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ՝ վերոհիշյալ համալիր ծրագրերի, առողջապահական և ժողովրդագրական հատուկ ձեռնարկումների միջոցով։

7. -----------------

Մնում է միայն հուսալ, որ Հայաստանում իշխանության կգան հայրենասիրական գաղափարախոսությամբ տոգորված ու մասնագիտական արժանիքներ ունեցող քաղաքական ուժեր, որոնք անմիջապես կլծվեն անդուլ աշխատանքի»։

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38