ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին

06.11.2018 21:40
1181

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանը, այցի նպատակն էր տեսակցելու Կարեն Ղազարյանի ծնողներին, տեղեկանալու Կարենի հոր՝ Արմեն Ղազարյանի առողջական վիճակից, ինչպես նաև պատասխանելու ծնողներին հուզող հարցերին իրենց որդու ներկա կարգավիճակի հետ կապված։

Այցի ընթացքում Կարենի մայրը՝ տիկին Աստղիկն ասաց, որ նամակ ուղարկելուց զատ որդուն ուզում է տաք հագուստ ուղարկել։ Տիկին Հակոբյանն ասաց, որ այս հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այն միջազգային մարմինն է, որը կարող է և պետք է հնարավոր լուծումներ առաջարկի։«Կարենը ունի առողջական խնդիր և նրան այնտեղ երկար պահելը ամեն օր վտանգում է նրա առողջությանը և նրա կյանքին առհասարակ։ Մենք նաև չունենք վստահելի որևէ տեղեկություն, թե ինչպես են նրա հետ վարվում այնտեղ»,- հայտնեց տիկին Հակոբյանը։

Տիկին Հակոբյանի հարցին, թե ԿԽՄԿ-ն ինչ հաճախականությամբ է այցելել Կարենին, տիկին Աստղիկը պատասխանեց, որ ԿԽՄԿ-ի կատարած վերջին այցը եղել է 6 շաբաթ դադարից հետո։

Տիկին Հակոբյանը ծնողներին փոխանցեց, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրերս Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին եւ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին: Տիկին Հակոբյանը հույս հայտնեց, որ միջազգային այս մարմինները, մասնավորապես ԿԽՄԿ-ն, իրենց արձագանքին եւ կոնկրետ քայլերին երկար սպասեցնել չեն տա։ «Փաստաբանից ճշտեցինք, որ ներկա պահին Կարեն Ղազարյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավարության այն փուլում է, որ սպասում են Ադրբեջանական կողմի տարբեր պարզաբանումներին։ Փաստաբանները վստահեցնում են, որ մեր դիրքերը շատ ամուր են, առնվազն այն մասով, որ Կարեն Ղազարյանը դիվերսանտ կամ տերորիստ չէ։ Կարենը ունի առողջական լուրջ խնդիրներ և այդ բոլորի ապացույցները ներկայացված են ՄԻԵԴ։ Իմ կարծիքով, եթե այս բոլոր օղակները աշխատեն և անեն այն, ինչ իրենք պարտավոր են անել իրենց բնույթից ելնելով, ապա հնարավոր չէ ինչ-որ պահի հանգուցալուծման չգանք այս գործում»։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե արդյոք կան պարտադրանքի նման միջոցներ, որ փոխանակում տեղի ունենա, տիկին Հակոբյանն ասաց. «Եվրոպական դատարանում մենք վիճարկում ենք մարդու իրավունքների կոնվենցիայի մի քանի կետերի խախտում Կարեն Ղազարյանի գործով։ Դատելով մեր փաստաբանների վստահությունից՝ ավելի հավանական է, որ հայկական կողմը կշահի։ Իսկ դա ենթադրում է կոնկրետ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ, որ դա ցանկալի չի լինի նաև ադրբեջանական կողմին։ Սանկցիաներ, որոնք լուրջ գործիք կլինեն մեր ձեռքում Կարեն Ղազարյանի վերադարձն ապահովելու համար»։

Հարցին, թե երկու կողմերի միջև արդյոք կա գերեվարվածների փոխանակման առաջարկություն ադրբեջանական կողմից, տիկին Հակոբյանն ասաց, որ իրեն նման փաստ հայտնի չէ։ «Ենթադրելի է, որ տրամադրություններ են շոշափում ադրբեջանական կողմը։ Որքանով ես տեղյակ եմ, ռազմական հանցագործներին քաղաքացիական անձանց հետ փոխանակելու միջազգային փորձ չկա։ Տվյալ դեպքում նման մտահաղացումը կարելի է ցինիկ համարել. այն մարդիկ, ովքեր գտնվում են Հայաստանում դատապարտված են 16 ամյա երեխայի սպանության համար։ Առհասարակ նրանց փոխանակման հարց բարձրացնելը շատ տարօրինակ է։ Առավել ևս, երբ մենք ունենք շատ տխուր պատմություն կապված նման հանցագործին հերոսի կոչում տալու հետ», (նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացնելը),- պատասխանեց տիկին Հակոբյանը։

Հիշեցնում ենք, որ 2018 թ. հուլիսի 15-ից Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը գերևարված է և գտնվում է Ադրբեջանում։

 

 

 

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37