ՀՀ վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

09.01.2024 10:28
603

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

Համապատասխանաբար, հանգամանալից անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով հատկանշական 2023 թվականի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, ձեռքբերումներին, ինչպես նաև մարտահրավերների հաղթահարման նպատակով ձեռնարկված քայլերին:

Անդրադարձ է կատարվել 2023 թ. ընթացքում, մասնավորապես, տարեսկզբից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պայմաններում, սեպտեմբերին ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակում ՀՀ կողմից իրականացված քայլերին: Դիտարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության իրավունքների և կարիքների հասցեագրման աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման ուղղությամբ ջանքերին և գործընթացներին:    

ՀՀ վարչապետին ներկայացվել են երկկողմ մակարդակում գործընկեր պետությունների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը, առկա արդյունքները: Ընդգծվել է, որ ՀՀ ԱԳՆ ջանքերը միտված են եղել սերտացնել փոխգործակցությունը լայն աշխարհագրությամբ՝ ինչպես հարևան և այն պետությունների հետ, որոնց պարագայում արդեն իսկ ձևավորվել են բարեկամական կապեր, այնպես էլ այն երկրների հետ, որոնց հետ համագործակցության զարգացումն ունի շոշափելի ներուժ թե´ տնտեսական, թե´ այլ ոլորտներում: Այս համատեքստում, նշվել են այն այցերն ու շփումները, որոնք նոր լիցք և բովանդակություն են հաղորդել համապատասխան երկրների հետ օրակարգի, երկկողմ և բազմակողմ հարթակներում գործընկերության զարգացմանը: Ընդգծվել է, որ տարբեր ուղղություններով հարաբերությունները բարձրացվել են կամ միտված են որակապես նոր, այդ թվում՝ ռազմավարական երկխոսության մակարդակի, և այդ առումով տարին հագեցած է եղել իրենց ձևաչափով միջոցառումներով և ակտիվությամբ: Արձանագրվել է, որ տարվա ընթացքում կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվել է 68 այց, որից 40-ը՝ ԱԳ նախարարի կողմից: 

ՀՀ վարչապետին ներկայացվել են նաև բազմակողմ հարթակներում միջազգային խաղաղության ու անվտանգության, զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության, բազմակողմ մշակութային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարբեր կառույցներում ՀՀ թեկնածությունների առաջմղման աշխատանքներն ու արդյունքները:  

Ներկայացվել են նաև առանցքային խնդիրների շուրջ ՀՀ դիրքորոշումների, ի թիվս այլ նախաձեռնությունների, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հանրահռչակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ միջազգային մամուլում շուրջ 2500 հրապարակումների միջոցով: 

Ներկայացվել են նաև 2024 թ. ծրագրվող միջազգային միջոցառումները և այդ ուղղությամբ նախանշվող ֆինանսական ծախսերը: 

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում, ինչպես նաև արտերկրում ՀՀ նոր դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների բացմանն առնչվող հարցերի:

Ներկայացվել են նաև ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների աշխատանքային, այդ թվում՝ շենքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված ծավալուն, թիրախային աշխատանքները: Ընդգծվել է, որ թվային օրակարգի շրջանակում շարունակվել է հյուպատոսական ծառայությունների թվայնացումը, ինչի արդյունքում ներդրվել է առցանց վճարումների, հերթագրման և տեսակապի միջոցով համապատասխան փաստաթղթերի տրամադրման հնարավորությունը:

Ընդգծելով դիվանագիտական ծառայության կարողություններն ուժեղացնելու կարևորությունը՝ ներկայացվել են նաև արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական կադրերով համալրելու, ինչպես նաև ՀՀ դիվանագիտական դպրոցում օտարերկրյա դիվանագետների վերապատրաստման ծրագրերը: Անդրադարձ է կատարվել ԱԳՆ համակարգում իրականացվող և շարունակական բարեփոխումներին, դիվանագիտական ծառայության գրավչության ավելացման նպատակով հնարավոր քայլերին: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որն դիվանագիտական ծառայությունն իր բնույթով առանձնահատուկ է և կարևորել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով ծառայության ներուժը հարստացնելու, այդ թվում՝ երիտասարդ ու հատուկ մասնագիտական կարողություններ ունեցող կադրերով այն լրացուցիչ համալրելու գործընթացը:   

Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն:  Նախանշվել են մի քանի ուղղություններով ԱԳՆ հետագա ծրագրերն ու անելիքները։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է դիվանագիտական ծառայության շարունակական զարգացումը՝ ներկայիս համաշխարհային միտումներին համահունչ:

«Հայաստանի արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը և երաշխավորելն է»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել  հանձնարարականներ: 

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00