ՀՀ վարչապետը զոհված զինծառայողների մայրերին խնդրեց տալ խնդիրները հերթով լուծելու հնարավորություն

19.09.2019 15:50
1147

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, ովքեր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով փոխհատուցում իրենց կորստի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը հիշեցրեց՝ կառավարության առաջին որոշումներից մեկն է եղել, որ Հայաստանի զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարումներ իրականացնի 2014 թվականի հունվարի 1-ից մարտական հերթապահության ժամանակ տեղի ունեցած դեպքերի համար: Նախկինում` վճարումները իրականացվում էին 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար:

«Դրանից 7 ամիս հետո որոշում կայացվեց, որ վճարումներ իրականացվեն 2008 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Ընդամենը մեկ տարվա մեջ 9 տարով հետ ենք տարել: Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ մեր խնդիրն է, որ այս հիմնադրամը պետք է հետ գնա մինչև 1990-ականներ: Դրա համար պետք է, որ աշխատատեղերը գրանցվեն (կրճատվի ստվերը աշխատաշուկայում, որպեսզի աշխատողի վճարած 1000 դրամներով ավելանան հիմնադրամի գումարները-խմբ.), և քաղաքացիները դրան արձագանքել են: Այս տարի մենք 65 հազարից ավելի նոր գրանցված աշխատատեղ ունենք: Վերջին ասուլիսի ժամանակ ես ասացի, որ 1000 դրամի հիմնադրամի վճարումները ավելանում են»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խնդրում է զոհված զինծառայողների մայրերից տալ հնարավորություն, որ այդ խնդիրները հերթով լուծեն:

«Ես հիմա որպես վարչապետ ամաչում եմ, որ այսպիսի հարց եմ քննարկում, որովհետև համարում եմ, որ այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ, որ ձեր հարցը մինչև այսօր լուծված չէ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24