ՀՀ զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկվում են իրավիճակը առաջնագծում. Նիկոլ Փաշինյան

18.09.2018 21:20
1148

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի առաջնագիծ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի»-ի իր էջի տեսաուղերձում նշել է, որ կարևոր քննարկումներ են տեղի ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի հետ կապված:

«Չնայած որ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կարելի է համարել այդ իրավիճակը կայուն և վերահսկելի: Համենայնդեպս, Հայաստանի զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Եվ մենք նաև Արցախի նախագահի հետ ու զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի հարցի շուրջ ընթացիկ վիճակը, մեր դիրքորոշումներն այդ կապակցությամբ, ինչպես նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ տեղի ունեցան»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` քննարկման ժամանակ արձանագրվել է, որ սահմանագծում հայկական կողմի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխան են տալիս ադրբեջանական զինված ուժերի սադրանքներին. «Բայց սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, այլ մենք պատրաստ ենք բանակցությունների, ինչը բազմիցս նշվել է»:

Վարչապետը նշեց, որ Արցախում շատ հետաքրքրիր մարդկանց հետ է հանդիպել` մարտական հերթապահություն իրականացնող մարդկանց , ովքեր առաջնագծում ծովի մակարդակից գրեթե 3 հազար մետր բարձրության վրա հերթապահություն են իրականացնում:

«Զինված ուժերի շարքային պայմանագրային զինվորի հետ ծանոթացա, ով 7 երեխա ուներ և, այդքան երեխա ունենալով, ծովի մակերևույթից մոտ 3 հազար մետր բարձրության վրա իրականացնում է մարտական հերթապահություն: Եվ մի սպայի հետ ծանոթացա, ով վեց երեխա ուներ ու նույնպես իր ծառայությունը իրականացնում էր այդպիսի պայմաններում: Ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև ես համարում եմ, որ նրանք ունեն սեփական հայրենիքին, ապագայի նկատմամբ բացառիկ հավատ և վստահություն: Համոզված եմ նաև, որ հավատը հիմնված է մեր ժողովրդի հավաքական ուժի և վստահության վրա»,- շեշտեց Փաշինյանը:

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40