ՀՀ զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն. Սերժ Սարգսյան

28.01.2025 11:47
678

Հայկական բանակի փառապանծ ուղին օբյեկտիվ իրողություն է և այդ իրողությունը պետք է ուղենիշ և հիմք դառնա մեր երիտասարդ սերնդի համար՝ վերականգնելու հայկական բանակի երբեմնի փառքը։ Այս մասին ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։

«Այսօր՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման օրը, երախտագիտությամբ հիշենք և արժանին մատուցենք հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին՝ բարձրագույն ղեկավարությունից մինչև շարքային զինվոր: Նրանք իրենց ամենօրյա տքնաջան աշխատանքով, անասելի դժվարություններ հաղթահարելով, պատերազմում փառավոր հաղթանակներ կերտելով՝ կայացրին մեր անկախ պետականության պատվարներից մեկը՝ Հայոց բանակը:

Փա´ռք և պատի´վ նրանց:

Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն, որ գոյություն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից: Այդ իրողությունը պետք է ուղենիշ և հիմք դառնա մեր երիտասարդ սերնդի համար՝ վերականգնելու հայկական բանակի երբեմնի փառքը, մարտունակությունն ու ոգին, ինչը միանգամայն հնարավոր է:

Ոչ հեռու անցյալում ես խոսել եմ այս գործում հաջողության հասնելու համար մի քանի պարզ ճշմարտություններ ազգովին արձանագրելու և ընդունելու մասին, որոնք այսօր էլ արդիական են:

Երբ խոսում ենք բանակի դերի և նշանակության մասին, պետք է չմոռանանք, որ այն կոչված է ոչ միայն մեր պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու, այլև պաշտպանելու աստվածատուր մեր ազգային ինքնության կարևոր հիմնասյուները՝ մեր հավատքն ու լեզուն, մեր մշակույթը, մեր ընտանիքը:

Դա լավագույնս գիտակցող թշնամին և մեր երկրի ներսում նրան անթաքույց սպասարկողները հենց այդ պատճառով առաջին հարվածն ուղղեցին Հայոց բանակի դեմ՝ սկզբում վարկաբեկելով, այնուհետև կազմաքանդելով ու թուլացնելով, իսկ վերջնարդյունքում՝ պատերազմում պարտության մատնելով:

Բնականաբար, ցանկացած բանակ տարիների ընթացքում պետք է բարեփոխվի և արդիականացվի, ինչը կազմավորումից հետո, որպես առաջնահերթություն, մշտապես եղել է հայկական բանակի գործունեության հիմքում: Սակայն բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40