ՀՀ Զինված ուժերը պետք է ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը. Վազգեն Մանուկյանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի հետ կապված

27.05.2021 14:07
1099

Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի հետ կապված, որում ասվում է.

Պետությունների միջև փոխհարաբերություններում՝ լինի դա համագործակցություն, դաշնակցություն, թե թշնամություն, միջազգային օրենքներով առաջնորդվել կամ իրար օգնել, կա մի կարևոր բաղադրիչ՝ «տղամարդկություն», այն է՝ կարողանու՞մ ես դու պաշտպանել քո պետության շահերը, քո սահմանները, քո ունեցվածքը, քո ժողովրդին: Եթե չկա այդ բաղադրիչը, ապա չկա նաև իրական համագործակցություն, օգնություն, հարգանք և ներքին զարգացում: Այժմ Հայաստանն այդ վիճակում է՝ ունենալով թուլամորթ, տգետ, դավաճան իշխանություն: Այսօրվա 6 հայ զինծառայողների գերեվարումը ևս դրա վառ ապացույցներից մեկն է:

Մինչ այս՝ մենք, մեր բոլոր ներքին պայքարներով, զարգացումներով, դժգոհություններով ու խնդիրներով հանդերձ, համարվում էինք «տղամարդ» պետություն՝ վստահ, որ մեր անվտանգությունը կասկածի տակ չէ: Եվ հենց այդ բաղադրիչի շնորհիվ կարողանում էինք օգտվել նաև այլ պետությունների հարգանքից ու օժանդակությունից:

Այս պայմաններում ամենաանհասկանալին Զինված ուժերի ղեկավարության պահվածքն է, որը խայտառակում ու ոչնչացնում է մեր բանակի ու պետության հեղինակությունը: Կա մի պարզ կանոն. նա, ով անընդհատ հետ է նահանջում՝ խուսափելով ընդհարումից, ստանում է մեծ պատերազմ՝ ավելի անբարենպաստ վիճակում:

Ստեղծված պայմաններում.

1.     ՀՀ Զինված ուժերը պետք է ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը: Վախենալով այսօր պատասխանատվություն վերցնել երկրի պաշտպանության հարցում՝ վաղը կրելու եք ավելի մեծ պատասխանատվություն  պետության և ժողովրդի առջև՝ այս կարևոր պահին պատասխանատվություն չստանձնելու համար: 

2. Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին՝ հայտարարել, որ իշխանության գալուց հետո չեղյալ են համարվելու Փաշինյանի ու Ալիևի բոլոր գրավոր, բանավոր, հայտնի ու գաղտնի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են մեր անվտանգությանն ու տարածքներին՝ համարելով դրանք անօրինական:

3. Առաջարկում եմ, որպեսզի ընտրություններին մասնակցող և չմասնակցող բոլոր ուժերը հրատապ համախմբվեն՝ փորձելով փոխել վարչապետի պաշտոնակատարին, ինչը կապահովի.

· Փաշինյանի անօրինական պայմանավորվածությունների չեղարկումը՝ զրկելով Ադրբեջանին իր ագրեսիան այդ պայմանավորվածություններով ու խոստումներով արդարացնելուց,

·հունիսի 20-ին քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացումը: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40