Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) մարտական հաշվարկների ունակությունները և հմտությունները կատարելագործելու ու ստուգելու նպատակով այսօր ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի և ՀՀ ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարների գլխավորությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
azatutyun.am