Pfizer-ի պատվաստանյութն օմիկրոն շտամի դեմ 32 անգամ ավելի քիչ արդյունավետ է

13.12.2021 10:55
1218

Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութն օմիկրոն շտամի դեմ կորոնավիրուսի սկզբնական տարբերակի համեմատ 32 անգամ ավելի քիչ արդյունավետություն է ցուցաբերում:

Pfizer-ի պատվաստանյութն օմիկրոն շտամի դեմ 32 անգամ ավելի քիչ արդյունավետ է

 Hy.armradio.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, ըստ որի այս եզրակացությանն են հանգել Հոնկոնգի համալսարանի և Հոնկոնգի չինական համալսարանի գիտնականների խումբը։

«Մարդկանց մեծամասնությունը [այս պատվաստանյութի երկու չափաբաժիններից հետո] բարձր հակավիրուսային ակտիվություն է ունեցել Sars-CoV-2-ի սկզբնական տարբերակի դեմ, բայց այդ կարողությունը զգալիորեն՝ շուրջ 32 անգամ նվազել է  omicron տեսակի նկատմամբ»,- South China Morning Post-ին հայտնել է Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր Մալիկ Պեյրիսը:

Շուտով գիտնականների նույն խումբը մտադիր է ներկայացնել չինական Sinovac ընկերության կողմից արտադրված պատվաստանյութի օմիկրոն շտամի դեմ արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները: Ի դեպ, այս դեղամիջոցը, համեմատած Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի հետ, ի սկզբանե հակամարմինների արտադրության առումով համարվում է շատ ավելի քիչ արդյունավետ:

Միևնույն ժամանակ, փորձի մասնակիցներն ընդգծում են, որ պատվաստանյութերը դեռևս ի վիճակի են պաշտպանել մարդկանց Covid-ի ծանր հետևանքներից։

Հոնկոնգի գիտնականներն առաջինն են Ասիայում, ովքեր հաջողությամբ առանձնացրել են կորոնավիրուսի օմիկրոն շտամը կլինիկական նմուշներից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40