ՀՀ ԶՈւ-ն իրականացրել է «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում. հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը

27.11.2018 17:57
1193

Հայաստանի  Հանրապետության զինված ուժերը իրականացրել են «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում: Հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը՝ 65 կիլոմետր հեռավորությունից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդաշարը բացառիկ ռեպորտաժ է պատրաստել  «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակման մասին:

Հեռուստադիտողները ռեպորտաժը դիտելու հնարավորություն կունենան  դեկտեմբերի 1-ին, ժամը 21:45-ին Հանրային հեռուստաընկերության եթերում

«Զինուժ մեդիա»-ն «Յութուբ»-ում արդեն տարածել է ռեպորտաժի կարճ անոնսը, որում կարելի է տեսնել «Տոչկա»-ի համազարկը:

«Տոչկա» («Տոչկա-Ու») մարտավարական համալիրի հրթիռը իրենից ներկայացնում է թռիչքիամբողջ ընթացքում կառավարելի միաստիճան պինդվառելիքային բալիստիկ հրթիռ, որըկազմված է 9Մ79 (9Մ79Մ, 9Մ79-1) հրթիռից, X-անման դասավորությամբ ղեկերից, թևերից ևթռիչքի ժամանակ չանջատվող գլխամասից (ԳՄ):

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40