ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը «պակաս ժողովրդավար» է համարում ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունը

02.07.2018 15:38
1187

100 տոկոսով համամասնական ընտրակարգը լուրջ թերություններ ունի, այն համարվում է պակաս ժողովրդավար համակարգ: Այս կարծիքին է արդարադատության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

Խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ կիրառված ,ռեյտինգայինե համակարգից հրաժարվելու և փակ ցուցակներով ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը երեկ ամրագրել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը:

Հանրապետականի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը դեռ չի հստակեցնում՝ արդյո՞ք խորհրդարանական քննարկումների ժամանակ իրենք դեմ են հանդես գալու կառավարության այս առաջարկին: «Անշուշտ, անհրաժեշտ է քննարկում: Մենք պետք է հստակ գնահատական տանք՝ արդյո՞ք այդ թերությունները չեն խանգարելու մեր երկրի զարգացմանը: Բանն այն է, որ փակ ցուցակների կարգը, երբ կուսակցության վերնախավը որոշում է, թե ինչ հերթականությամբ են ընտրվելու պատգամավորների թեկնածուները, իրականում պակաս ժողովրդավար է համարվում այն համակարգերից, երբ ժողովուրդն իր ձայնով որոշում է, թե կոնկրետ կուսակցության որ քաղաքական գործիչները պետք է ընտրվեն պատգամավոր: Սա առաջին լուրջ թերությունն է, որը, որպես կանոն, նվազեցնում է ժողովրդավարության աստիճանը, որովհետև դառնում է կուսակցության վերնախավի միանձնյա որոշումը»,- «Ազատությանն» ասաց Դավիթ Հարությունյանը:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի պնդմամբ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ներկա դրությամբ ռեյտինգային համակարգի կիրառումը հանգեցնում է մի իրավիճակի, երբ կուսակցությունների փոխարեն առաջնային է դառնում անհատների դերը: Ըստ Միրզոյանի՝ նաև սա է 100 տոկոս համամասնականի անցնելու պատճառը: «Նաև ընտրություններն առավելագույնս քաղաքականացնելու նպատակ ունի այս ընտրակարգի ֆիքսումը»,- հավելում է առաջին փոխվարչապետը:

Նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդունված Ընտրական օրենսգրքի հեղինակներից Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը հանգեցնելու է «երևանակենտրոն» ընտրությունների: «Տարածքային բաց ցուցակների պարագայում յուրաքանչյուր ընտրող գիտի, թե իր տարածքն ով է ներկայացնում խորհրդարանում, ով է այն պատգամավորը, ում ինքը պետք է դիմի իր հարցերով, հորդորներով»,- ասում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամը:

Վարչապետին կից հանձնաժողովը նաև որոշել է Ազգային ժողովին ներկայացվելիք նախագծով կուսակցությունների և դաշինքների համար 1 տոկոսով իջեցնել խորհրդարան անցնելու անցողիկ շեմը: Խորհրդարանում այս պահին մեծամասնություն կազմող Հանրապետականի ներկայացուցչի խոսքով՝ անցողիկ շեմերի նվազեցմանը միանշանակ կողմ կամ դեմ հանդես գալ հնարավոր չէ:

«Ես կարծում եմ, որ մենք դեռևս գտնվում ենք քաղաքական զարգացման այն փուլում, երբ մեզ անհրաժեշտ է թեկուզ մի քանի կայացած կուսակցություն ունենալ, ու նոր դրանից հետո անդրադառնալ այդ հարցին: Շեմը իջեցնելն ինքնանպատակ չպետք է լինի, մենք պետք է հասկանանք՝ ինչ նպատակ ենք հետապնդում: Կարծում եմ, որ այն նպատակը, որը բարձրաձայնվում է այսօր, դա առաջնահերթություն չի ներկայացնում մեր քաղաքական զարգացման առումով»,- ասում է հանրապետական Դավիթ Հարությունյանը:

azatutyun.am

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

23.10.2026 10:19

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32