ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարց չի քննարկել եւ արհեստականորեն չի խոչընդոտի կառավարության գործունեությունը. Էդուարդ Շարմազանով

18.05.2018 17:49
1807

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին հարցեր չեն քննարկվել:

Այս մասին գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ասաց, որ ԳՄ նիստի ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են  Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքական մարտահրավերներին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետագա գործունեությանը, Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն եղել եւ մնում է Հայաստանի անկախ պետականության հիմնասյուններից մեկը. «Մենք շարունակելու ենք գործել հանուն ՀՀ քաղաքացիների եւ հանուն ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ամրապնդման: Նաեւ նշեմ, որ օրերին տարբեր գնահատականներ են հնչում՝ հեղափոխական, հակահեղափոխական... ուզում եմ նշել, որ ՀՀԿ-ն եղել եւ մնում է որպես բացարձակապես քաղաքական միավորում, մենք քաղաքական կուսակցություն ենք, մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ, առավել եւս, հակահեղափոխական:Նման եզրույթներ օգտագործելը կարծում եմ իրականության հետ որեւէ կապ չունի, ավելին՝ մենք ռեւանշիստներ չենք, հետևաբար բոլոր նրանք, որոնք մեր մեջ տեսնում են հեղափոխականներ, հակահեղափոխականներ կամ ռեւանշիստներ, խնդրում եմ զերծ մնալ նման եզրույթներից»:

Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Շարմազանովն ասաց, որ այսօր այդ հարցը չի քննարկվել, արտահերթ ընտրությունների համար պետք է լինեն քաղաքական ու իրավական պայմաններ:

«Որքանով ես տեղյակ եմ, վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Ազգային ժողովի դատին ներկայացնել կառավարության ծրագիր: ՀՀ սահմանադրությունը հստակ տալիս է այն ուղիները, թե երբ կարող է արձակվել Ազգային ժողովը: Եթե  բոլորս կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար այս փուլում ԱԺ ընտրությունների անցկացման հարց չի դրվի:
Նույնիսկ իշխանության ներկայացուցիչները նշել են, որ սա քննարկման հարց է, քննարկեն՝ կտեսնենք: Ես կարծում եմ, որ քաղաքական գործընթացները շատ արագ են փոխվում եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի երկու, երեք կամ չորս ամիս հետո: Դրա համար ժամանակավրեպ է այսօր խոսել այդ մասին»,-ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է եւ առանց խորհրդարանական ընտրությունների քաղաքական իրավիճակը մտնում է փակուղի, Շարմազանովն ասաց. «ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները եղել են լեգիտիմ, դա միջազգային արձանագրում է, մենք չենք պատրաստվում կառավարության գործունեությունը արհեստականորեն խոչընդոտել, մենք ասել ենք՝ մեր առաջնահերթությունները՝ Արցախի հարցում, Ցեղասպանության ճանաչման գործում հետքայլ չենք հանդուրժելու, եւ պատրաստ ենք նոր կառավարության հետ հանուն Հայաստանի հանրապետության ժողովրդի քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը կբխի ՀՀ քաղաքացու շահերից»։

Հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է կողմ քվեարկել մեծամասնական ընտրակարգի  վերացմանը, Շարմազանովն ասաց, որ  իրենք պատրաստ են, թե ոչ, կերեւա  այն ժամանակ, երբ կտեսնեն փաստաթուղթը, իսկ այդ փաստաթուղթը չպետք է լինի ինչ-որ մեկի կամքը, դա պետք է կազմվի առաջարկությունների եւ քննարկումների արդյունքում:  

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին, Շարմազանովն ասաց, որ Երեւանի քաղաքապետն ընտրվել է ընտրությունների միջոցով, եւ այսօր էլ եղել են մարդիկ, ովքեր քաղաքապետի հրաժարականն են պահանջել եւ եղել են ավելի շատ մարդիկ, ովքեր կողմ են եղել, որ Տարոն Մարգարյանը պաշտոնավարի. «Մի բան հստակ է՝  տեղական ընտրովի ինքնակառավարման մարմինների վրա որեւէ մեկն իրավունք չունի ճնշում գործադրելու, անկախ նրանից, թե ՏԻՄ ղեկավարը որ կուսակցության ներկայացուցիչ է»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը հրաժարական տալո՞ւ է կուսակցության ղեկավարի պաշտոնից, քանի որ նախկինում նման խոսակցություն եղել է, Շարմազանովն ասաց. «Նման հարց չի քննարկվել»:

tert.am

17.05.18

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01