ՀՀԿ–ն հայտարարություն տարածեց

03.10.2018 18:07
1138

ՀՀԿ խմբակցությունը որևէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել։

2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։ Այս մասին նշված է ՀՀԿ-ի հայտարարության մեջ։

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև. «Օրենքով առաջարկվող կարգավորումները կատարված են ՀՀ Սահմանադրության դրույթների խիստ հաշվառմամբ և ուղղված են Ազգային ժողովի բոլոր նիստերի, այդ թվում՝ վարչապետի ընտրության նիստի բնականոն ընթացքի ապահովմանը։ Առաջարկվող ընթացակարգը շատ պարզ է. Ազգային ժողովի նիստը ընդհատվում է, մինչև վերականգնվում են նիստի բնականոն ընթացքի նախադրյալները։ Նախագծի՝ իբր հակասահմանադրական լինելու վերաբերյալ շահարկումները մանիպուլյացիա են, քանի որ նախագիծը որևէ կերպ չի ընդհատում, չի վերացնում, չի փոփոխում որևէ սահմանադրական ժամկետ, այլ ընդամենը սահմանվում է Ազգային ժողովի գործունեությանը վերաբերող ընթացակարգային դրույթ։ Նման դրույթները միայն մեզ չէ, որ բնորոշ են։ Բավական է ուսումնասիրել տարբեր երկրների խորհրդարանների նիստերի ընդհատման, ընդհանարապես Ազգային ժողովի և առանձին պատգամավորների գործունեության խոչընդոտման վերաբերյալ կարգավորումները։

Թեև նման օրենքը հարիր է ցանկացած ժողովրդավարական հասարակության և, չնայած շահարկումներին, ամբողջովին համապատասխանում է Սահմանադրությանը, այնուամենայնիվ վարչապետի հորդորով երեկ առավոտյան դրա քվեարկությունը հետաձգվեց, որպեսզի չխաթարվեն բանակցությունները։ Քվեարկությունը հետաձգվելուց հետո վարչապետը, խախտելով բանակցությունների մասին պայմանավորվածությունը, անսպասելիորեն հայտարարեց դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ինչը ստիպեց մեզ հրավիրել արտահերթ նիստ և քվեարկել նշված օրենքի նախագիծը։

Քվեարկությունից հետո վարչապետ Փաշինյանն այդ նախագծի ընդունմանը անմիջապես արձագանքեց Ազգային ժողովի պահպանվող տարածքում զանգվածային ցույց կազմակերպելով, իսկ փաստացի՝ պաշարելով Ազգային ժողովը։ Չնայած վարչապետի հայտարարություններին, որ երաշխավորված է պատգամավորների ազատ ելումուտը, այդ պայմանները իսպառ բացակայում էին։

Ինչ վերաբերում է երեկ գիշերը վարչապետի հետ կայացած հանդիպմանը, ապա դրանից պարզ դարձավ.

• Վարչապետի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը դեկտեմբերին սահմանելը պայմանավորված էր ոչ թե օրենքի նախագծով, այլ արդեն իսկ վաղօրոք որոշված էր նրա կողմից։ Դրա պարզ վկայությունն է նաև այն, որ հանդիպման ընթացքում մեր կողմից առաջարկվեցին օրենքի հետագա ընթացքը կասեցնելու տարբերակներ, որոնք սակայն մերժվեցին։

• Թեև վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը մուտք է գործում Ազգային ժողովի շենք՝ խորհրդարանական ուժերի հետ բանակցելու համար, սակայն նա Աժ շենք մուտք գործեց վերջնագիր ներկայացնելու, իր՝ արդեն վաղօրոք կայացրած որոշման մասին ընդամենը իրազեկելու համար, բացառելով որևէ երկխոսության հնարավորությունը։

Այդ պայմաններում ՀՀԿ խմբակցությունը որևէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել։

ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում և վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը և ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչն ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին։

Այս գործընթացներին զուգահեռ կարևորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում Ազգային ժողովի բնականոն և անխափան գործունեությունը և իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի անվերապահ պահպանումը:

Անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի նկատմամբ որևէ ճնշում՝ միաժամանակ ընդգծելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունը և հնարավորությունը՝ քաղաքական եղանակով»։

armeniasputnik.am

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17