Հանդիպում միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ ու առաջիկա ծրագրերի քննարկման նպատակով

18.05.2022 18:55
3333

Մայիսի 17-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիին, Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության անդամների ու վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։

Միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները նշել են Սյունիքի հանդեպ աճող հետաքրքրության ու իրենց առաջիկա ծրագրերում մարզը որպես գերակայություն սահմանելու մասին ու, ըստ այդմ, հանդիպման նպատակն էր տեղում փաստերի ու տեղեկատվության հավաքումը՝ ԵՆԲ շրջանակային վարկի նախապատրաստման համար՝ ի աջակցություն Սյունիքի դիմակայության, Սյունիքի մարզպետարանի հետ հետագա համագործակցության առաջնահերթությունները քննարկելը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանատուները ներկայացրին կազմակերպության կողմից Սյունիքում վերջերս իրականացված ծրագրերը՝ որոնք ակտիվ են եղել հատկապես սահմանամերձ որոշ գյուղերում։ Իսկ Եվրոպական ներդրումային բանկը նոր է նախատեսում ծրագրերի մեկնարկը մարզում։ Քանի որ այժմ Սյունիքին վերաբերող տարբեր ծրագրային փաթեթներ են կազմվում թե՛ այս 2 կառույցների, թե՛ ԵՄ կողմից, որոնք քննարկվում են նաեւ ՀՀ կառավարության հետ, հյուրերը նաեւ մարզային իշխանությունից էին ցանկանում լսել, թե որոնք են այստեղ առկա խնդիրների առաջնահերթություններն ու տեղում ծրագրային առաջարկներ ստանալ։

Ռոբերտ Ղուկասյանը ողջունեց ու կարեւորեց պաշտոնյաների այցը Սյունիք եւ շնորհակալություն հայտնեց կատարված ու նախատեսվող աշխատանքների համար, նաեւ՝ համագործակցելու ու համատեղ աշխատելու պատրաստակամություն։

Մարզպետը ներկայացրեց այն առաջնային խնդիրները, որոնց լուծումը Սյունիքի բնակիչների համար հրատապ են, բայց նաեւ նշեց, որ մարզը զարգացման մեծ ներուժ ունի։

Ռ․Ղուկասյանը կարեւորեց ծրագրեր մշակելիս մարզի համայնքներին ու բնակավայրերին ըստ առանձնահատկությունների տարբերակված մոտեցումը եւս։

«Միջազգային կառույցների ու այլ գործընկերների ակտիվությունն ու ներդրումների առակայությունը Սյունիքում լավ ցուցանիշ է մարզում՝ բնակիչների մեջ լավատեսություն ու վաղվա օրվա, այստեղ մնալու համար վստահություն ներշնչելու համար», - ասաց մարզի ղեկավարը։

Կազմակերպություններն առաջիկայում Սյունիքում մի շարք ծրագրեր են նախատեսում՝ ուղղված կրթական, սոցիալական, առողջապահական, գյուղեր տանող ճանապարհների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, ոչ ֆորմալ կրթության, համայնքների կարողությունների հզորացման, էներգախնայող համակարգերի ներդրման ու այլ ոլորտներին։

Նաեւ արդեն մեկնարկած ու սպասվող ծրագրեր կան՝ ուղղված այստեղ բնակվող՝ Արցախից տեղահանված անձանց կարիքներին ու ինտեգրմանը։

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38