Խոզնավարում էինք. կյանքը բնականոն հուն է մտնում, երեկ տարհանված երեխաները գյուղ են վերադառնում

21.05.2021 23:37
5298

Խոզնավար գյուղի շուրջ ստեղծված դրամատիկ վիճակը երեկվանից լարվածության նոր ալիք բարձրացրեց առանց այդ էլ անհանգիստ եւ անորոշության թանձր մշուշով պատված Սյունիքում…

Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով այսօր՝ մայիսի 21-ին, «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Խոզնավարում էր:

Գյուղ գնացինք Վերիշեն-Ղազիգյոլ ճանապարհով կամ Չալբուռուն լեռնագագաթով ձգվող ճանապարհով, որ Սեւ լճից արեւելք է: Կառուցվել է խորհրդային իշխանության վերջին տարիներին: Դա Գորիս կենտրոնը Խանածախի ենթաշրջանի երեք գյուղի հետ կապող ամենակարճ ու հարմար ճանապարհն է: Անգամ ձմռանը, երբ այդ կողմերում սաստիկ ձնաբուք է լինում, մարդիկ գերադասում են օգտվել դրանից:

Մեր այցը համընկավ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ինչպես եւ Սյունիքի հարցերով ՀՀ կառավարության միջգերատեսչական աշխատանքային խմբի՝ Խոզնավար կատարվող այցին:

Երթուղին պատահական չէր ընտրված. մարզպետն ուզում էր միջգերատեսչական աշխատանքային խմբին ցույց տալ ենթաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհը, ուշադրություն հրավիրել ճանապարհի ծայրաստիճան անբարվոք վիճակի վրա:

Ճանապարհի հիմնանորոգման խնդիրը, կարելի է ասել, Խոզնավարի, Վաղատուրի, Խանածախի բնակիչներին մտահոգող առանցքային հարցերից է, ինչում վերստին համոզվեցինք այսօր՝ խոզնավարցիների մտահոգությունները լսելիս:

Եվ, այդուհանդերձ, Խոզնավարում (ինչպես եւ սահմանային ամեն մի բնակավայրում) հարցերի հարցը գյուղի անվտանգության ապահովումն է: Իսկ մայիսի 20-ին թուրք-ազերիների՝ գյուղի ուղղությամբ առաջխաղացման փաստը նորովի է կարեւորել անվտանգության խնդիրն ու ավելի տեսանելի դարձրել գյուղին սպառնացող վտանգները:

Անկարելի էր չտեսնել ու չհպարտանալ՝ գյուղի տղամարդիկ տրամադրված են վճռական՝ ոչ մի թիզ հող չի կարող զիջվել Ադրբեջանին, ոչ մի քայլ նահանջ չի կարող տեղի ունենալ: Եվ մարդիկ նորից էին իշխանություններից պահանջում՝ տվեք մեզ զենք եւ մենք կբազմապատկենք հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի պաշտպանվածությունը, որ հիմա իրականացնում են կանոնավոր բանակի ստորաբաժանումները:

Գյուղացիները պահանջում են նաեւ՝ համագյուղացի պայմանագրայինները, որ ծառայում են մարզի այլ վայրերում, թող վերադառնան Խոզնավար եւ զինվորական ծառայություն իրականացնեն հայրենի բնօրրանում:

Հանդիպման ընթացքում մարդիկ դժգոհություն հայտնեցին մեր մարտական դիրքերի տեղաբաշխվածության ներկա համակարգից: Ի դեպ, այդ հարցը գյուղաբնակները բարձրացնում են ամիսներ շարունակ, բայց բանակային N կորպուսի հրամանատարությունը նշանակություն չի տալիս տեղանքին հազար անգամ ավելի քաջատեղյակ տեղաբնակների կարծիքին եւ հորդորին:

Ըստ գյուղացիների՝ հայկական մարտական դիրքերի ոչ խելամիտ տեղաբաշխման հետեւանքով էր, որ մայիսի 20-ին թուրք-ազերի ասկյարները հաջողեցին հերթական անգամ խախտել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ արեւմտյան բարձունքներից (մեր դիրքերը շրջանցելով) մոտենալ գյուղին:

Պատշաճ չենք համարում մանրամասներ շարադրել այդ առիթով, բայց հարգելի գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը (մեղմ ասած) իր գործելակերպը փոխելու խնդիր ունի, եթե նույնիսկ նման պահանջ չի ներկայացնում բարձր հրամանատարությունը:

Մայիսի 21-ին, որքանով հասկացանք, երեխաներին գյուղից տարհանելը մարտավարական անհրաժեշտություն է եղել եւ ոչ խուճապի դրսեւորում: Միեւնույն ժամանակ՝ գյուղի ամբողջ բնակչությունը, նաեւ կանայք նույնիսկ տարեցները մնացել են գյուղում՝ Խոզնավարը պաշտպանելու վճռականությամբ:

Մի խոսքով՝ խոզնավարցիներն իրենց համախմբվածությամբ եւ հաստատակամությամբ գյուղը վերածել էին անառիկ ամրոցի:

Այդ հաստատակամության շնորհիվ է, որ այսօր գյուղում համեմատաբար հանգիստ իրավիճակ էր, եւ օրվա վերջին տեղեկություններ ստացանք տարհանված երեխաների՝ գյուղ վերադառնալու մասին:

***

Գորիս վերադարձանք հիմնական ճանապարհով, որ ձգվում է Խանածախից  դեպի Գորիս-Ստեփանակերտ մայրուղի:

Վերադարձանք համեմատաբար հանգիստ հոգեվիճակով եւ ինչ-որ առումով՝ հպարտության զգացումով:

Խոզնավարցիների պահվածքը եւս մեկ փայլուն օրինակ է, թե ինչպիսի նվիրումով է հայ մարդը կապված սրբություն դարձած հայրենի եզերքին:

Այդպիսի ժողովուրդը՝ շատ թե քիչ ողջամիտ առաջնորդություն ունենալու դեպքում, չի պարտվում, չի նահանջում, ծնկաչոք չի լինում…

***

Երեկվա գերլարված անցուդարձից հետո Խոզնավարի մերձակա սարերում՝ Սեւ լճից արեւելք ընկած արոտավայրերում, Ղազիգյոլի մերձակայքում մեր անասնապահների ուրթերն էին՝ անդորրությամբ պարուրված, որոնց շուրջ ոչխարների հոտերն էին ու կովերի նախիրները, ինչն այսօր յուրօրինակ անդորրավետ էր դարձրել մեր սարերը:

Իսկ Սյունյաց աշխարհի այդ կողմերը՝ տեղաբաշխված հայոց զորականների տարատեսակ ուժերով, ոչ մի նմանություն չունեին մայիսի 12-ից առաջ եղած իրավիճակի հետ:

Այդ բոլորով հանդերձ՝ հարաբերական անդորրը (որ գուցե եւ թվացյալ է) պարտավոր ենք օգտագործել մեր պետական սահմանների պաշտպանվածության ամրապնդմանը. այնքա՜ն շատ անելիք ունենք:

Չմոռանանք նաեւ, թշնամին մայիսի 12-ին խուժել է Սյունիք եւ դեռ այստեղ է…

Թշնամին այնքան նենգ է, որ ամեն րոպե կարող է օգտվել մեր երկրում ստեղծված խառնակ իրավիճակից եւ նորից արշավել դեպ Սյունիք…

Սամվել Ալեքսանյան

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպից

01.10.2026 23:38

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51