Նախընտրական Սիսիանում ուրվագծվում է քաղաքական ուժերի նոր դասավորություն՝ նոր լիդերներով

05.07.2022 21:56
7233

Վերստին խոշորացվող Սիսիան համայնքում սպասվում է ավագանու համամասնական ընտրություն, որի արդյունքում էլ կընտրվի նոր համայնքապետ:

Թե ստույգ երբ տեղի կունենա ընտրությունը՝ դեռեւ որոշված չէ, ինչը, սակայն, չի խանգարում, որ քաղաքական ուժերը նախապատրաստական աշխատանքներ տանեն ու արդեն իսկ պայքար ծավալեն մոտ 25 հազար ընտրողի վստահությունը շահելու համար…

Ներկայումս, որքանով տեսնում ենք, ուժերի ավանդական դասավորությունը կազմաքանդվում է Սիսիանում կամ արդեն իսկ մնացել է անցյալում: Եվ վերաձեւվվում-վերադասավորվում է քաղաքական դաշտը…

Ուրվագծվող նոր խճանկարում կամ ուժերի նոր դասավորության տեսանելի պատկերում, կարծեք, Արա Զաքարյանն է առաջատարը:

Այդպիսի արդյունք է արձանագրել օրերս Սիսիանում անցկացված հարցախույզը, որն իրականացրել էր «Ազատ սիսիանցիներ» ֆեյսբուքյան էջը:

Ըստ հարցախույզի՝ 875 հարցվածից 449 հոգի կամ 51,3 տոկոսը նախապատվությունը տվել է Արա Զաքարյանին:

Հանրային արձագանքը մի փոքր այլ էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առումով: Թեեւ արդեն իսկ հայտնի են կուսակցության նախընտրական ցուցակը, ինչպես եւ ցուցակը գլխավորող անձնավորությունը, ով Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է, հարցախույզի հեղինակները տվյալ կուսակցությունից առաջադրել էին երկու անուն՝ Սեւակ Մուսաթյան (շախմատի ուսուցիչ) եւ Արմեն Հակոբջանյան:

Ճիշտ է, Սեւակ Մուսաթյանի օգտին քվեարկել է 288 հոգի (39,9 տոկոս), որը բավականին բարձր վարկանիշ է, սակայն իրողությունն այն է, որ իշխող քաղաքական ուժը Սիսիանում առայժմ միասնական ճակատ չունի առնվազն հանրային ընկալման մեջ:

Հարցվածներից 105 հոգի կամ 12 տոկոսը նախապատվությունը տվել է Սիմոն Հովհաննիսյանին, ում կուսակցական պատկանելությունը հայտնի չէ  դեռեւս:

Անշուշտ, ավագանու առաջիկա ընտությանը մասնակցող ուժերի շրջանակը վերջնական չէ, ինչպես եւ վերջնական չէ ուժերի հարաբերակցության ներկա կերպը: Եվ չի բացառվում, որ առաջիկայում նոր ուժեր հայտնեն իրենց հավակնությունը, եւ ունենանք ուժերի նոր բաշխվածություն:

«Ազատ սիսիանցիներ» ֆեյսբուքյան հարցման արդյունքներին քաջածանոթ ոչ սիսիանցիներին, բնականաբար, հետաքրքրում է հարցը՝ իսկ ո՞վ է Արա Զաքարյանը, որը (ըստ հարցման արդյունքի) վերականգնվող նոր վարչական միավորն առաջնորդելու ռեալ շանսեր ունի:

1984 թ. ծնված Արա Զաքարյանն անկուսակցական է, ներկայումս «Գրանտ քենդի» ՍՊ ընկերության Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանները սպասարկող բազայի տնօրենը:

Ամենայն հավանականությամբ հանդես կգա «Զաքարյան» դաշինքով: Իր անկուսակցական կարգավիճակն էլ, ըստ երեւույթին, հնարավորություն կտա համագործակցել բոլոր այն ուժերի եւ անհատների հետ, որոնց անկեղծ մտադրությունը նույնպես Սիսիանի հիմնախնդիրների լուծումն է:

Անկախության տարիներին Սիսիանը քանիցս ցույց է տվել, որ կարող է ապահովել արդար ընտրություններ եւ ընտրողների ազատ կամարտահայտման պայմաններ:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջիկա ընտրությանը նույնպես բնորոշ կլինեն ազատությունն ու արդարությունը, ինչի արդյունքում էլ կձեւավորվի սիսիանցիների մեծամասնության կամքն արտահայտող տեղական ինքնակառավարման մարմին:

Եվ, այդուհանդերձ, ամեն ինչ նոր-նոր է մեկնարկում, եւ մեր պարբերականը կձգտի հնարավորինս բազմակողմանի ու անկողմնակալ ներկայացնել սիսիանյան նախընտրական զարգացումները:

Ի դեպ, Սիսիան խոշորացված համայնքն ընդգրկելու է երբեմնի Սիսիանի վարչական ամբողջ շրջանը՝ երկու քաղաք, 35 գյուղ՝  32 հազար  բնակչությամբ:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40