Ավարտվող 2023-ին Սյունիքի անդամահատումը շարունակվեց. վերջին բռնազավթումը Տեղ գյուղի տարածքից էր

29.12.2023 10:47
9047

Ավելի վաղ թուրք-ազերիները զավթել էին Շուռնուխի արեւելյան հատվածը, Մ-2 մայրուղու Գորիս-Կապան ճանապարհահատվածը, Մեծ Իշխանասարն ու Գլուխ Ձագեձորոն, Սեւ լճի արեւելյան հատվածը, Մեծ Իշխանասարի հարավ-արեւմտյան սարալանջերը, Ներքին Հանդի մերձակա բարձունքներն ու անգամ գյուղի գերեզմանատունը, եկեղեցին եւ խմելու ջրի աղբյուրները, Գորայքի ամառային արոտավայրերի հյուսիսային հատվածը Կապան-Ճակատեն, Կապան- Եղվարդի ենթաշրջան ճանապարհները...

Եվ, իհարկե, զոհեր զինծառայողներից՝ սահմանի վրա, պատանդառություններ սահմանից։

Սյունիքը, որ դարեր շարունակ մեկ մարմին է եղել Արցախի հետ, տարակուսելի պահվածք դրսեւորեց հայոց այդ երկրամասի լիակատար շրջափակման եւ սովի մատնվելու օրերին՝ խոհանոցային փառատոներ, քեֆ-ուրախություններ...

Սյունիքի այսպես կոչված մտավորականությունն ու այսպես կոչված իշխանական վերնախավը գերեզմանային լռությամբ հետեւեցին Արցախի ողբերգությանը, արցախահայության ցեղասպանությանը... Եվ դա գնահատվեց իբրեւ «համերաշխության եւ միասնության» վերականգնում Սյունիքի մարզում։

Աշխարհի բոլոր ուժային կենտրոններում Զանգեզուրի միջանցք հորինվածքի շուրջ քննարկումներ, «բնիկ» ադրբեջանցիներին «իրենց հայրենի» Արեւմտյան Զանգեզուր վերադարձնելու ցնդաբանություն եւ, իհարկե, Սյունիքի հավաքական կարծիքի (դիրքորոշման) լիակատար բացակայություն իր իսկ ճակատագրին առնչվող այդ հարցերի հանդեպ։

Փոխարենը՝ Սյունիքին պատվաստված կամ Սյունիքի վրա թառած ինչ-որ խմբակի հրճվանք, դեռևս կենդանության օրոք մահացած ինչ-որ արարածների, դեկորատիվ գործիչների պարգեւատրումներ, պարգեւավճարներ...

Ահա այդպիսի «համերաշխությամբ ու միասնությամբ», այդպիսի «նվաճումներով» եւ «հայրենիքին» մատուցած այդպիսի ծառայություններով էլ Սյունիքը հրաժեշտ է տալիս 2023 թվականին...

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40