ՀՀԿ–ն կրկին դեմ կքվեարկի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

25.10.2018 18:59
1191

ՀՀԿ–ն երկուշաբթի դեմ քվեարկի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՀՀԿ–ն իր կարծիքը հայտարարությամբ տարածել է եւ այդ կարծիքը բացառապես քաղաքական է, տրամաբանական է եւ փոփոխության ենթակա չէ, որովհետեւ ինչպես այս կամ այն ուժը իրավունք ունի իր ֆունդամենտալ կարծիք ունենալու, այնպես էլ մենք»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա խնդրեց, սա չդիտարկել որպես «ինադու քայլ», քանի որ իրենք մեկ անգամ չէ, որ ասել են՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի փոխել Ընտրական օրենսգիրք։

«ՀՀԿ–ն քաղաքական ուժ է եւ, ի տարբերություն տարբեր քաղաքական ուժերի, որոնք մինչեւ 12–ը մի բան են ասում, կեսօրից հետո մեկ այլ բան, երեկոյան լրիվ ուրիշ բան են անում, մենք ունենք սկզբունք»,–ասաց նա։

Շարմազանովը բացատրեց, որ իրենց համար ընդունելի է կամ փոփոխված Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալ մայիս–հունիսին, ինչպես ի սկզբանե հայտարարվել էր, կամ հապճեպ՝ դեկտեմբերին ընտրություններ անցկացնել գործող Ընտրական օրենսգրքով։

«Ռեյտինգային» ընտրակարգը ՀՀԿ–ի համար միանգամայն ընդունելի է, քանի որ, ինչպես Շարմազանովն ասաց, «ռեյտինգայինն» ավելի ժողովրդավարական է, հնարավորություն է տալիս տարածքներից մարդկանց ընդգրկել եւ կառավարել ուղիղ ժողովրդավարությամբ։

Շարմազանովը համաձայն չէ Փաշինյանի կարծիքի հետ, որ նոր Ընտրական օրենսգիրքը հենց ՀՀԿ–ին է ձեռնտու. «Եթե պարոն Փաշինյանը կարծում է, որ այս քաղաքական դաշտում, բացի Դաշնակցությունից, ավելի կայացած ուժեր կան, քան ՀՀԿ–ն, համամիտ չեմ։ Ավելին, եթե կարծում եք, որ ՀՀԿ–ն պետք է մասնակցի 4–րդ պատվավոր տեղը զբաղեցնելու համար, մեծ համար մեր ծրագրերն ու գաղափարախոսությունը ավելի կարեւոր են, քան 1 կամ 2 տոկոս ավելին ունենալ պառլամենտում»։

Այսուհանդերձ, նա հաստատեց, որ ճիշտ է համարում ՀՀԿ–ի մասնակցությունը արտահերթ ընտրություններին։

Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ երկուշաբթի օրվա քվերակության ժամանակ ՀՀԿ–ի ձայնը վճռորոշ է լինելու. «ՀՀԿ–ի ձայնը վճռորոշ չի լինելու, այ հենց այստեղ է սկզբունքային տարբերությունը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թուղթ ու գրիչով, ինչպես Պեպոն կասեր՝ բարաթով, 63–ից ավելի պատգամավոր ունի, որոնք հայտարարել են, որ սատարում են վարչապետին, ինչու են սլաքներն ուղղում ՀՀԿ–ի դեմ»։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 29–ին, արտահերթ նիստ կգումարվի, որտեղ եւս մեկ անգամ կքննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։  Նախորդ նիստում այն մերժվեց՝ 56 կողմ քվեով, այնինչ անհրաժեշտ էր 63–ը։

news.am

 

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40