ՀՀՄԱ տարեկան հաշվետվություն․ համագործակցությունների ընդլայնում և զարգացման նոր օրակարգ

03.07.2026 11:44
294

Հուլիսի 2-ին Երևանում կայացած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովի ընթացքում ՀՀՄԱ տնօրեն Վարդան Ջհանյանը ներկայացրել է ասոցիացիայի հաշվետվությունը՝ անդամ կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների և ոլորտի ներկայացուցիչների ներկայությամբ։

Համաժողովին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ինչպես նաև Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

 

Ջհանյանը իր ելույթում ընդգծել է, որ ՀՀՄԱ-ն շարունակել է ամրապնդել իր դիրքը որպես ոլորտային համագործակցության առանցքային հարթակ՝ նպաստելով պետություն–մասնավոր հատված երկխոսության զարգացմանը և պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքների առաջմղմանը։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն ընդլայնվել են ասոցիացիայի միջազգային համագործակցության շրջանակները։

 

ՀՀՄԱ-ն համագործակցություն է ձևավորել մի շարք հեղինակավոր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ International Council on Mining and Metals (ICMM), Critical Minerals Association (ԱՄՆ), European Metals Association, Mining Association of Canada, Ռուսաստանի հանքագործների միություն, ինչպես նաև Կանադա–Հայաստան առևտրի պալատ և Canada Eurasia Business Association (CEBA)։

 

Ջհանյանը նշել է, որ այս համագործակցությունները նպաստում են Հայաստանի հանքարդյունաբերության միջազգային ինտեգրմանը, փորձի փոխանակման ընդլայնմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։

Նա նաև ընդգծել է, որ ՀՀՄԱ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել ոլորտի օրենսդրական բարեփոխումների գործընթացներին՝ հանդես գալով մի շարք առաջարկություններով, որոնք հետագայում ներառվել են օրենսդրական փաթեթներում՝ նպաստելով տնտեսվարողների գործունեության բարելավմանը և կարգավորող միջավայրի արդյունավետության բարձրացմանը։

 

Զեկույցում առանձնահատուկ ընդգծվել է նաև ՀՀՄԱ-ի հաղորդակցային քաղաքականության զարգացումը․ թարմացվել է ասոցիացիայի պաշտոնական կայքը՝ ներառելով անգլալեզու տարբերակ, ինչը զգալիորեն բարձրացրել է միջազգային հասանելիությունը։

Բացի այդ, ակտիվորեն զարգացվել է ՀՀՄԱ-ի LinkedIn պաշտոնական էջը, որը դարձել է միջազգային մասնագիտական համայնքի հետ կապերի ամրապնդման և ոլորտային տեղեկատվության տարածման կարևոր հարթակ։

 

Ելույթի ավարտին Ջհանյանը վերահաստատել է, որ ասոցիացիայի հիմնական ուղղություններն են ոլորտային քաղաքականության կատարելագործումը, ինստիտուցիոնալ համագործակցության խորացումը և Հայաստանի հանքարդյունաբերության միջազգային մրցունակության բարձրացումը։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25