ՀՀ–ում բուհական քննությունների արդյունքներով 1174 տեղ թափուր է մնացել, որից 219-ը՝ անվճար

01.08.2025 19:02
479

Բուհական ընդունելության քննությունների երկու փուլերի անցկացումից հետո 1174 տեղ թափուր է մնացել, որոնցից 219-ը՝ անվճար, 955-ը՝ վճարովի։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս տվյալները ներկայացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Հունվարի 15-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված միասնական քննություններին մասնակցել է ավելի քան 41,500 դիմորդ։

«Բուհերում հատկացված էր 2142 անվճար տեղ, 9984՝ վճարովի։ Հիմնական մրցույթի արդյունքներով միասնական քննություններով բուհ են ընդունվել 7719, ներբուհական քննություններով՝ 2069, ընդհանուր՝ 9788 դիմորդ։ Երբ հիմնական փուլի մրցույթի արդյունքներն արդեն հայտնի էին, ունեինք 2035 թափուր տեղ՝ անվճար` 264, վճարովի՝ 2091, մրցույթի լրացուցիչ փուլում հայտագրվել է 1478 դիմորդ, այսինքն՝ մոտ 500 դիմորդ չեն հայտագրվել»,- ասաց Նասիբյանը։

Չհայտագրված դիմորդները նրանք են, ովքեր կարող են միավորները պահել հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար կամ էլ այն տղաները, որոնք արդեն զորակոչվել են բանակ։ Լրացուցիչ փուլի արդյունքներով բուհ են ընդունվել 1182 հոգի, որոնցից 47–ն անվճար, 1135-ը՝ վճարովի։ Երկու փուլերի մրցույթի արդյունքում դուրս են մնացել 296 դիմորդ, որոնք ունեցել են դրական գնահատականներ, սակայն որևէ բուհ չեն ընդունվել։

Դիմորդների թվով առաջատար եռյակում են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

Նասիբյանի խոսքով՝ համալսարաններ կան, որտեղ թափուր տեղերն ավելի շատ են, և մասնագիտություններ կան, որոնց գծով քիչ դիմորդներ են գրանցվում կամ առհասարակ չեն էլ լինում։

«Պետական բուհերի 25 մասնագիտություններով դիմորդ ընդհանրապես չկա։ Օրինակ` Պոլիտեխնիկի «Մեխանիկական համակարգերի կոմպյուտերային նախագծում», Մանկավարժական համալսարանի «Գրադարանային, տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտություններով դիմորդներ չունենք։ Կան այսպիսի մասնագիտություններ նաև Թատրոնի և կինոյի ինստիտուտում, կոնսերվատորիայում և այլն»,- նշեց Նասիբյանը։

Ոչ պետական բուհերում թափուր են մնացել 96 մասնագիտություններ, ընդ որում՝ այնպիսիք, ինչպիսիք են հոգեբանությունը, իրավաբանությունը, միջազգային հարաբերությունները և այլն։

Պետական բուհերում ամենապահանջվածն են տնտեսագիտական մասնագիտությունները, միջազգային հարաբերությունները, իրավագիտությունը։

Գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններով սովորող ուսանողների համար կառավարության կողմից սահմանված բարձր կրթաթոշակները, ըստ Նասիբյանի, էական ազդեցություն չեն ունեցել. 7 մասնագիտություններ թափուր են մնացել։

sputniknews.ru

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22