Հին նոր տարին՝ նոր հանդիսությունների սրահում

13.01.2025 19:20
758

Հունվարի 13-ը Չափնի գյուղում վերածվել էր կրկնակի տոնի. Հին նոր տարվա հետ մեկտեղ գյուղացիները նշեցին հանդիսությունների սրահի բացումը, որի շահագործման պաշտոնական մեկնարկը տվեցին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և վարչական ղեկավար Արման Դավթյանը՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը։

Մոտ 150 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահը վերանորոգվել է համայնքի բյուջեի միջոցներով՝ շուրջ 18 մլն 500 հազար ՀՀ դրամի ներդրմամբ և կահավորվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աջակցությամբ։

Սրահի շահագործման մեկնարկի և հին տոմարով նոր տարվա կապակցությամբ գյուղացիներին շնորհավորել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ հույս հայտնելով, որ այն ծառայելու է տարաբնույթ համայնքային և ընտանեկան ուրախ միջոցառումներ կազմակերպելու համար: Ծրագիրը լիարժեք իրականացնելու համար, նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև գործընկերներին, նախագծողներին, շինարարներին, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացրած անձանց, ովքեր ևս ներկա են գտնվել միջոցառմանը։

Հաճելի ավանդույթի համաձայն, համայնքի ղեկավարի կողմից գյուղացիների համար կազմակերպվել էր տոնական հյուրասիրություն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40